Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել Օքսանա Սևաստիդիին: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ կարգադրում եմ. Համաներել 1970թ. ծնված Սևաստիդա Օքսանա Վալերովնային, որը դատապարտվել է 2016թ. մարտի 3-ին Կրասնոդարի դատարանի կողմից, ազատելով նրան անազատության մեջ պատժի հետագա կրումից»,-ասվում է նախագահի հրամանում:
Նշվում է, որ հրմանագիրն ուժի մեջ է մտնելու հրապարակումից 5 օր հետո:
Նշենք, որ Սոչիի բնակիչ Օքսանա Սևաստիդին դատապարտվել էր 7 տարով պետական դավաճանության մեղադրանքով: Նա 2008թ. հաղորդագրություն էր ուղարկել Վրաստան՝ հայտնելով, որ ռուսական զորքերը շարժվում են Աբխազիա:
Հատկանշական է, որ Սևաստիդիին ձերբակալել են տեղի ունեցածից յոթ տարի անց՝ 2015-ին: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: