Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարել է, որ Մոսկվայի և Մինսկի երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն ազդում են Բելառուսի մասնակցության վրա՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներում, հաղորդում է RIA Novosti-ն:
«Երկկողմանի հարաբերություններում առկա խնդիրները հիմնարար կերպով ազդում են բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցության վրա»,-ասել է Կոբյակովը:
Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Մինսկի միջև գազային չկարգավորված հարաբերությունները խոչընդոտում են ԵՏՄ-ի ընդհանուր շուկային: