Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 2004 թվականի օգոստոսի սկզբին հրամայել էր խորտակել նավը, որում գտնվել են ռուս քաղաքական գործիչներ՝ Լիբեալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Այս մասին պատմել է Վրաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին տեղակալ Վիկտոր Չելիձեն՝ գրում է Lenta.ru-ն։
«Սաակաշվիլին իր մոտ է կանչել Զուրաբին (Վրաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Զուրաբ Իրեմաձե) և ասել, որ Սուխումից (Աբխազիա) նավ է գալիս, որում գտնվում են Ժիրինովսկին և Լուժկովը, և այդ նավը պետք է խորտակել։ Մենք դա չարեցինք, և երկու օր անց Իրեմաձեն մահացավ չբացահայտված հանգամանքներում»,-ասել է Չելիձեն։ Նրա խոսքով՝ նրա դիահերձում չի կատարվել։
2004 թվականի օգոստոսի 3-ին Սաակաշվիլին հրամայել էր կրակ բացել և խորտակել բոլոր նավերը, որոնք կփորձել Թբիլիսին շրջանցելով հասնել Աբխազիա։ Ժիրինովսկին իր կուսակցության 40 անդամների ուղեկցությամբ ուղևորվել էր «Ակացիա» զբոսաշրջային մոտորանավով Ռուսատանից Աբխազիա օգոստոսի 11-ին։ Ընդհանուր առմամբ՝ տախտակամածին 120 ուղևոր է եղել։