Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նման հյտրարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 1992 թվականի մարտին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան պայթեցման 25-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը:
Նեթանյահուն Իրանի վրա Է դրել 29 մարդու կյանք խլած այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: «Իրանը նախաձեռնեց, Իրանը պլանավորեց և Իրանն իր խամաճիկի՝ «Հըզբոլլահ»-ի միջոցով իրականացրեց Բուենոս Այրեսի ահաբեկչական գործողությունը»,-հայտարարել Է Նեթանյահուն:
«Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է, և մենք պարտավոր ենք պայքարել այդ ահաբեկչության դեմ, քանի որ դա Իրանի ագրեսիայի միայն մեկ ուղղությունն Է, որը նաև փորձում Է միջուկային զենք մշակել և առաջ Է տանում բալիստիկ հրթիռների սեփական ծրագիրը»,- ասել Է Նեթանյահուն, որը նաև գլխավորում Է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նեթանյահուն, վկայակոչելով «Իսրայելի զինվորական իստեբլիշմենթի ներկայացուցիչներից մեկին, նաև հայտնել Է, որ Իսրայելի համար անվտանգության բնագավառի խնդիրների 80 տոկոսի աղբյուրն Իրանն Է»: