Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի բացառիկ առաջնության միակ լուսավոր կողմը

Հանգստյան օրերին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2017 թվականի առաջին տուրի հանդիպումները: Բացառիկ այս առաջնության յուրաքանչյուր տուրը բաղկացած է ընդամենը երեք հանդիպումից: Այս անգամ գործող չեմպիոն «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին», «Շիրակը»՝ 1:0 հաշվով «Արարատին», իսկ «Գանձասար-Կապանը»՝ 2:0 հաշվով «Փյունիկին»:

Այս պահին Հայաստանի առաջնությունը բացառիկ է նաև նրանով, որ երեք հանդիպումները կայանում են ընդամենը երկու քաղաքում՝ Երևանում և Գյումրիում: Առաջնության մեկնարկի շեմին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել էր Կապանի մարզադաշտը, որտեղ ելույթ էր ունենում «Գանձասարը»:

Այս առթիվ ՀՖՖ-ի Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, մասնավորապես, նշել էր, որ խաղադաշտն անհամաչափ է, անհարթ, որոշակի տեղերում նույնիսկ իսպառ բացակայում է խոտածածկը, նախավարժանքի համար նախատեսված տարածքը վատթար վիճակում է, խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական և թիկնակով նստատեղերով։ Չկա որևէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։

«Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Կապանի մարզադաշտը նախորդ երկու մրցաշրջանների համար նույնպես վերապահումով էր հաստատվել նույն թերությունների պատճառով, ՀՖՖ-ն նոյեմբերին որոշում կայացրեց որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար և մինչև հայտնաբերված թերությունների շտկումը»,- նշել էր Ազարյանը:

Ու քանի որ Սյունիքի մարզում չկա մեկ այլ մարզադաշտ սահմանված նորմերի համաձայն՝ կապանյան թիմը ելույթ կունենա Երևանում: «Փյունիկի» հետ հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչևէ, 18-րդ տուրում երեք հանդիպումներում խաղադաշտ դուրս եկան միանգամից 16 օտարերկրացի ֆուտբոլիստներ: Առաջնությունից առաջ «Շիրակը» և «Ալաշկերտը» ու «Գանձասար-Կապանը» մեծ թվով լեգիոներներով էին համալրվել, որոնց զգալի մասը այս տուրում խաղադաշտում չհայտնվեցին:

Փաստորեն առաջնությունում ունենալով 6 թիմ՝ ունենք նաև 20-ից ավելի արտասահմանցի խաղացողներ: Վերջինների նման քանակությունը թույլ է տալիս ձևավորելու մի թիմ, որտեղ հանդես կգան բացառապես արտասահմանցի ֆուտբոլիստներ: Պատկերն իսկապես ցավալի է ու մտահոգիչ: Կա մտավախություն, որ հաջորդ տարի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ցանկություն կհայտնեն էլ ավելի քիչ թիմեր:

Ինչևէ, մրցաշարի միակ լուսավոր կողմը Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն է: «Արարատի» հետ մրցավեճում Բիչախչյանի գործողությունները տպավորիչ էին և արդյունավետ: Նրա տուգանային հարվածից խփած գնդակը հաղթանակ պարգևեց «Շիրակին»: Նկատենք, որ Բիչախչյանի մոտ բավական հաջող է ստացվում տուգանային հարվածների իրացումը: Մինչև խփված գոլը՝ նա տուգանայինից ևս երկու անգամ վտանգավոր հարված կատարեց «Արարատի» դարպասին: Այս ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու: Նրա խաղը արդեն իսկ գրավել է այնպիսի ակումբների ուշադրությունը, ինչպիսիք են Մոսկվայի ԲԿՄԱ-ն, իտալական «Ֆիորենտինան», բելգիական «Գենկը»: Դեռևս 2016 թվականին Բիչախչյանը հասցրել է փորձաշրջան անցնել նշված թիմերում:

Ի դեպ, իտալական սպորտային պարբերականներն անդրադառնալով «Շիրակի» ֆուտբոլիստին՝ նշել էին, որ նա խաղաոճով շատ նման է Բելգիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյունեին, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նշենք, որ Բիչախչյանը 18 տարեկան կդառնա այս տարվա հուլիսին, որից հետո միայն կկարողանա պայմանագիր կնքել և այլ թիմ տեղափոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում