Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում:
«Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների միջոցով և քաղաքական ճանապարհով»,-ընդգծել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ հանդիպման ավարտից հետո կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Փաստաթղթերը վերաբերվում են հանցավոր ճանապարհով ստացված գումարների օրինականացումը կանխելուն, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուժեղացմանը, փաստաթղթերում առկա է նաև երկաթուղային տրանսպորտում կապերի ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
.