Facebook-ը բջջային հավելվածում փորձարկում է նոր՝ City Guides ծառայությունը, որն իրենից ներկայացնում է քաղաքային ուղեցույց, որը հասանելիություն է բացում դեպի այցելման համար խորհուրդ տրվող վայրերի ցուցակ։ Այժմ այդ գործառույթը հասանելի է միայն օգտատերերի մի մասի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։
City Guides-ի օգնությամբ օգտատերերը կարող են տեսնել քաղաքները, որտեղ եղել են իր ընկերները, ինչպես նաև վայրերի ու միջոցառումների ցուցակը, որոնք այցելման համար կոնկրետ երկրում խորհուրդ են տրվում։
Ծառայության զանգվածային գործարկման ժամկետները ընկերությունում չեն հստակեցրել։