Panasonic ընկերությունը հայտնել է իր նոր մշակման մասին, որը թույլ է տալիս չափել սրտի զարկերի հաճախականությունը սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ։ Տեխնոլոգիան ստացել է Contactless Vital Sensing անվանումը։ Այն հիմնված է զարկերի արդյունքում մաշկի վրա հայտնվող փոփոխություններին հետևելու վրա։
Ընկերությունում նշել են, որ այդ մշակումը կարող է կիրառություն գտնել բժշկության մեջ, ինչպես նաև սպորտի ոլորտում։
Ընկերությունը դեռևս չի հայտնել տեխնոլոգիայի կոմերցիոն իրացման պլանների մասին, սակայն միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում տեսնենք այդ տեխնոլոգիան գործողության մեջ՝ հայտնում է igate.com.ua-ն։