Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

TED Talks. Վիրջինիա Փոսթրելը՝ գլամուրի մասին

Դուք երևի կհարցնեք. – Ինչու՞ եմ ես արևային ակնոցներով։ Եվ ես կպատասխանեմ. – Որովհետև ես եկել եմ այստեղ խոսելու գլամուրի մասին։ Մենք բոլորս կարծում ենք, թե գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում գլամուրը. Դրանք բոլոր հմայիչ կինո աստղերն են, ինչպիսիք է Մարլեն Դիտրիխը, ինչպես նաեւ տղամարդ դերասանները։ Շա՜տ հմայիչ են։ Ոչ միայն այն պատճառով, որ նա կարողանում է հիանալի կրակել, մեքենա վարել, գինի խմել – այո՛, ֆիլմում նա մի քանի տեղ գինի էլ է խմում, բայց նաև այն պատճառով, որ նա միշտ ֆրակ է հագնում։ Բայց, կարծում եմ, որ գլամուրը ավելի լայն իմաստ ունի: Իհարկե, իմաստներից մեկը` դա կինո աստղերի կերպարներն են և հորինված հերոսները, բայց գլամուրի այլ դրսևորումներ էլ կան։

Ամսագրե՞ր Լավ, բայց կարծում եմ ոչ այս մեկը։ Թերթերի կրպակում սա ամենաքիչ գրավիչ ամսագիրն է, որը խորհուրդներ է տալիս սեքսի մասին։ Խորհուրդներ սեքսի մասին՝ դա գլամուրային չի։ Նույնիսկ Դրյու Բերիմորը իր ամբողջ հմայքով գլամուրային չի։ Բայց, օրինակ, արդյունաբերությունը կարող է լինել գլամուրային. սա Մարգարետ Բուրք-Ուայթի նկարներից մեկն է։ Ֆանտաստիկ, հիանալի նկարներ են պողպատի և թղթի արտադրության գործարաններից, և այլ նմանատիպ գլամուրային արդյունաբերական տեղերից։ Ահա, առասպելական հմայքըավտոտնակից սկսող ձեռնարկատիրոջ: Սա Hewlett-Packard-ի ավտոտնակն է։ Մենք բոլորս էլ գիտենք՝ ովքեր սկսում են իրենց գործը ավտոտնակից հետագայում հիմնում են Hewlett-Packard-ի նման ընկերություններ։ Ահա ֆիզիկայի հմայքը. ի՞նչը կարող է լինել ավելի գլամուրային, քան ամբողջ տիեզերքի պատկերացումը, մեծ միավորումը։ Ի դեպ, այն օգնում է, եթե դուք Բրիան Գրինն եք։ Նա մեկ այլ տեասկի հմայք ունի:

Եվ սա, իհարկե, նույպես, գլամուր է։ Սա շատ, շատ գլամուրային է՝ բաց տիեզերքի ամբողջ հմայքն։Եվ այն ունի ոչ թե այլմոլորակային ոճի հմայք, այլ՝ գեղեցիկ, պարզ, 60-ականների ոճի հմայք:Այսպիսով, ի՞նչ ենք հասկանում գլամուր ասելով։ Առաջինը, ինչ կարող ենք անել այդ պարզելու համար՝ փնտրել բառի իմաստը բառարանում։ Եվ ավելի ճիշտ կլինի, եթե փնտրենք բառի իմաստը հին բառարաններում, այս դեպքում՝ 1913 թվականի բառարանում։ Քանի որ դարեր ի վեր, գլամուրը ունեցել է շատ հստակ նշանակություն, և այն կիրառվել է միանգամայն այլ նշանակությամբ, ի տարբերություն ներկայիս իմաստին։ Դուք գլամուրային եք։ Գլամուրը՝ դա պարզապես հատկանիշ չէ, դուք տարածում եք հմայք։ Գլամուրը/ հմայքը՝ դա բառացի կախարդական խոսք էր: Եվ ոչ այլիմաստ նշանակությամբ մի բառ, որը մենք ներկայումս կիրառում ենք։ Դա մի կախարդական խոսք էր, որը ասոցացվում էր կախարդների և գնչուհիների հետ, ինչ-որ չափով՝ նույնիսկ կելտական կախարդանքի հետ: Եվ տարիների ընթացքում, 20-րդ դարի սկզբից այն սկսեց թեթևակիորեն փոխվել, կրելով իր մեջ արդեն խաբկանքի իմաստ։ Ահա այս սահմանունը ասում է. Գլամուրը/հմայքը՝ դա ցանկացած արհեստականորեն առաջացած հետաքրքրություն կամ ասիցիացիա է, դա մի առարկա է, որը չափազանց մեծացրած կամ փառաբանած է։ Ամեն դեպքում, գլամուրը՝ դա պատրանք է։ Գլամուրը/հմայքը՝ դա կախարդական բառ է։ Եվ դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Պատմության ամբողջ ընթացքում, երբ կախարդները կախարդական խոսքեր էին նետում ձեր վրա, դա ի օգուտ ձեզ չէր արվում, դա արվում էր ձեր կամքին հակառակ։

Անշուշտ, 20-րդ դարում հմայքը/գլամուրը վերափոխվեց իր իմաստով՝ ասոցացվելով Հոլիվուդի հետ։Սա Հեյդի Լամարն է։ Նա ասում էր, որ. «Ամեն ոք կարող է հմայիչ/գլամուրային տեսք ունենալ՝ դրա համար ձեզ միայն հարկավոր է նստել և հիմարի տեսք ընդունել»։ Բայց իրականում, չնայած Հեյդիի նկատմամբ իմ ամբողջ հարգանքին, ում մասին մենք դեռ կլսենք քիչ ուշ, գլամուրը շատ ավելին է նշանակում քան նրա ասածը։ Կան բազմաթիվ տեխնիկական նվաճումներ, որոնց շնորհիվ ստեղծվում է այս հոլիվուդյան գլամուրը: Դրա համար աշխատում են բազմաթիվ ռետուշի և լուսավորման մասնագետներ, դիմահարդարներ: Դուք կարող եք այցելել Հոլիվուդի պատմության թանգարան և տեսնել այնտեղ Մաքս Ֆակտորի դիմահարդարման սենյակները, որոնք նա ներկում էր տարբեր գույներով ՝ կախված կինո աստղերի մաշկի գույնից, ում նա դիմահարդարում էր: Եթե տեսնեք այսպիսի բարձրակարգ նկար, որը այնքան էլ մեր իրականությունից չէ, ապա դա ուղղակի աստղի նկար է: Սովորաբար մենք հաճախ ենք տեսնում աստղերի գլամուրացված նկարներ, որոնք պատկերվում են սխալ գույներով:

Գլամուրը՝ դա կեղծիքի մի ձև է, բայց այդ կեղծիքը ունի հատուկ նպատակ: Այն կարող է օգտագործվել աստղերին երանգներ տալու, կամ ֆիլմը վաճառելու համար: Եվ այն չափազանց շատ տեխնիկական միջամտություն է պահանջում: Գլամուրը միանգամից չի ստացվում, առավոտյան արթնանալիս դուք գլամուրային չեք՝ անկախ նրանից, թե ով եք դուք: Նույնիսկ Նիկոլ Կիդմանը առավոտյան արթնանալուց գլամուրային չի: Գլամուրը դա իդեալականցում է, չափազանցում և թատերականացում է, եւ այն միայն մարդկանց չի վերաբերվում: Գլամուրը՝ դա հատկանիշ է, որը վերաբերվում է մարդկանցից բացի շատ այլ բաների: Օրինակ՝ ճարտարապետական լուսանկարչությունը. Ջուլիուս Շուլմանը, ով խոսում է վերափոխման մասին, արել է այս աներևակայելի, հայտնի լուսանկարը Կաուֆմանի տան պատկերով: Ճարտարապետական լուսանարչությունը շատ գլամուրային է: Նրանք ձեզ տեխափոխում են մի այլ, առանձնահատուկ աշխարհ: Սա Ալեքս Ռոսսի նկարն է կոմիքսների գրքի համար, որը շատ իրական է թվում: Ռոսսը իր կոմիքսներում իրականության հետաքրքիր շունչ է պատկերում, որը բնորոշ է իր ոճին: Միայն լույսի խաղն է, որը իրականում այդքան էլ այդպես չէ:

Երբ դուք նկարում եք մարդկանց մի շարքով, նրանք, ովքեր ետին պլանում են, ավելի փոքր են թվում նրանցից, ովքեր պատկերված են առաջին պլանում: Բայց գլամուրի աշխարհում դա այդպես չի: Այս նկարը ես վերցրել եմ գովազդային կազմի վրայից, որը պարկերված էր New York ամսագրում:Այն մեզ պատկերում է գլամուրը ետին պլանով, ցույց տալով, որ գլամուրը վեր է առօրյա կյանքից:Կարծում եմ, այստեղ համալրված են գլամուրի բոլոր դրսևորումները: Սա Ֆիլիպպինո Լիպպիի Սուրբ Ապոլլոնիայի դիմանկարն է, 1543 թ. Ես չգիտեմ, թե ով է նա, բայց միանաշանակ, 15-րդ դարի չափանիշներով՝ նա սուպեր մոդել է: Սա շատ գլամուրային դիմանկար է: Ինչու՞ է դա այդպես: Նա գլամուրային է, որովհետև, առաջին հերթին, նա գեղեցիկ է, Բայց դա դեռ նրան չի դարձնում գլամուրային, դա նրան ուղղակի գեղեցիկ է դարձնում: Նա նրբագեղ է, խորհրդավոր և վեր է ամենից՝ սրանք են գլամուրի գլխավոր հատկանիշները: Դուք չեք տեսնում նրա աչքերը, նրանք ներքև են նայում: Նա չի նայում ձեզանից անմիջապես այն կողմ, բայց դուք մտովի պատկերացնում եք նրա ներաշխարհը: Նա կոչ է անում ձեզ խորհել այն աշխարհի մասին, որին նա պատկանում է, որտեղ նա կարող է ամբողջովին անվրդով մնալ, նույնիսկ իր մահվան երկաթե գործիքները տանջանքով պահելով ձեռքներում : Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքներ» ֆիլմը գլամուրային չի: Սա է գլամուրային: Սա Միքելանջելոի «Պիետա»-ն է՝ Մարիամը այստեղ նույն տարիքին է, ինչ Հիսուսը, երկուսն էլ չափազանց երջանիկ են և ականահաճո:

Գլամուրը կանչում է մեզ ապրելու մի այլ աշխարհում. միաժամանակ խորհրդավոր և մի քիչ մեկուսացված: Այդ իսկ պատճառով այսպիսի նկարների վրա պատկերված մարդիկ չեն նայում հանդիսատեսին: Դա է պատճառը, որ արևային ակնոցները գլամուրային են համարվում, բայց միևնույն ժամանակ, մարդը նրանցով այդքան էլ մեկուսացված չի, մենք կարողանում ենք ճանաչել նրան: Որոշակի առումով, ինչ-որ մի բան պետք է մեզ նման լինի : Ինչպես ասացի, կրոնական արվեստում, Աստվածը գլամուրային չի համարվում: Նա չի կարող լինել գլամուրային, որովհետև նա ամենակարող է՝ դա շատ վեր է մեզանից: Բայց կրոնական արվեստում սրբերը և Մարիամ Աստվածածինը շատ անգամ գլամուրային ձևով են պատկերվում Ինչպես ասացի քիչ առաջ, գլամուրի մասին խոսելիս միայն մարդկանց ի նկատի չունենք, այն նաև ունի գերբնական հատկություն: Ի՞նչ կասեք Սուպերմենի մասին: Բացի այն փաստից, որ Ալեքս Ռոսսի ոճը շատ հրապուրիչ է, Սուպերմենի այս կերպարը ձեզ հավատացնում է, որ մարդ կարող է թռչել

Գլամուրի իմաստն էլ հենց կայանում է նրանում, որ վերանաս այս աշխարհից տեղափոխվես մի իդեալականացված, կատարյալ աշխարհ: Այդ պատճառով է, որ փոխադրամիջոցները, որպես կանոն, ունեն շատ գլամուրային տեսք: Եվ ինչքան քիչ ենք մենք դրանց հետ առընչվում, այնքան ավելի գլամուրային են թվում նրանք մեզ: Դուք կարող եք նկարել գլամուրացված մեքենայի պատկեր, բայց չեք կարող երթևեկությունը գլամուրացված պատկերել: Դուք կարող եք ինքնաթիռը դրսից գլամուրացված պատկերել, բայց ոչ թե ներսից: Իմաստը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է փոխադրամիջոց ձեր համար: Խոսքը չի գնում նրա մասին, որ ձեր դիմաց նստած է մի մարդ՝ չարաճճի երեխան կողքին, կամ այլ մեկը, ով ահընդհատ հազում է: Իմաստը կայանում է նրանում. թե ուր եք դուք գնում, կամ ուր կուզենայիք գնալ: Այն միտքը, որ մենք տեղափոխվում ենք,արդեն պատճառ է հանդիսանում մեզ զգալու գլամուրային: Այս ոճը գլամուրային է ոչ միայն այն պատճառով, որ ասոցացվում է այն ժամանակների ֆիլմերի հետ, այլ նաև այն պատճառով, որ հեռացնում է ձեզ իրականությունից:

Նույնը այստեղ է՝ կամարները շատ գլամուրային են: Գունավոր ապակիով կամարները՝ է՛լ ավելի:Աստիճանավանդակները, որոնք ոլորվում են ձեր շուրջ՝ շատ գլամուրային են: Այս նկարում պատկերված աստիճանավանդակը ես շատ գլամուրային եմ համարում, որովհետև, ըստ իս, այն իր մեջ պարունակում է գիտական խորաթափանց կյանքի ամբողջ խորհուրդը: Կամ, գուցե դա նրանից է, որ ես սովորել եմ Փրինսթոնում: Ինչևէ՝ երկնաքերերը շատ գլամուրային են, քաղաքի փողոցները՝ ոչ այնքան: Դուք գիտեք, որ այս ամենը գույություն ունի իրականում: Հորիզոնը, բաց ճանապարհը ՝ շատ և շատ գլամուրային են: Շատ քիչ բան կա այս կյանքում, որ հորիզոնի պատկերից առավել գլամուրային լինի, թերեւս, միայն մի քանի հորիզոնների համատեղ պատկերները: Իհարկե, այստեղ դուք ցուրտը կամ տաքը չեք զգում դուք ուղղակի տեսնում եք նոր հնարավորություններ: Որպեսզի ազատվեք գլամուրային կաղապարից, ձեզ հարկավոր է ծանոթանալ Վերածննդյան դարաշրջանից եկած այս հասկացությանը – սպրեցցատուրա՝ տերմին, որը առաջարկվել էր Կաստիլյոնի կողմից իր գրքում՝ «Կուրտյեի գիրքը» խորագրով: Այնտեղ նկարագրված են այն բանի ոչ գլամուրային տարբերակները, ինչը ներկայումս գլամուրային է համարվում՝ ընդամենը մի քանի դար անց:

Սպրեցցատուրան դա արվեստ է, որը թաքցնում է արվեստը: Իրերը թվում են այնպես, կարծես ոչ մի ջանք չի թափվել դրանց վրա: Դուք չեք մտածում, թե ինչպես է Նիքոլ Կիդմանը ինչպես է զգեստով տարբեր հնարքներ անում, նա միանգամայն բնական տեսք ունի: Ես պատկերացնում եմ, թե ինչպես Անջելինա Ջոլին Լարա Քրոֆտի մասին ֆիլմի նկարահանումներից հետո տուն կվերադառնար՝ ամբողջությամբ կապտուկներով: Իհարկե այդ ամենը թաքցվում էր շպարով, քանի որ Լարա Քրոֆտնը անում էր այդ ամբողջ տրյուկները, բայց Ջոլին առանց կապտուկների է՝ սպրեցցատուրա երեւույթի շնորհիվ: Թաքցնել ամբողջ արվեստը և ամբողջ կատարածն ու ասածը, դրանք ներկայացնելով այնպես, որ կարծես ոչ մի ջանք չի էլ թափվել: Գլամուրի կարևորագույն հատկանիշներից մեկը, շտկումն է: Այսպիսով, ինչպե՞ս ստեղծել գերադասի, կատարյալ աշխարհի զգացում: Այն զգացումը, որ կյանքը կարող է լավը լինել, գրավում է մեզ Ես էլ կարող եմ կատարյալ անձ լինել, ես կարող եմ այս կատարյալ աշխարհի մի մասը դառնալ: Մենք չենք նշում այստեղ տհաճ մանրամասները:

Այս նկարը Ջեֆ Բեզոսը բարյացակամորեն ինձ էր տրամադրել անցյալ տարի: Սա Ջեֆի սեղանի ներքևի մասում կատարվող պատկերն է: Ահա համակարգչային աշխարհի իրական պատկերը՝լամպերը, տարատեսակ էլեկրական սարքավորումները այսպիսի տեսք ունեն: Բայց եթե նայեք կատալոգում, մասնավորապես տան համար ժամանակակից, գեղեցիկ իրերի կատալոգում՝ այն կպատկերվի այսպես: Ոչ մի լար չի երեւում: Մյուս անգամ, երբ ձեր էլ.-փոստին ստանաք այսպիսի կատալոգներ, դուք արդեն կկարողանաք հեշտությամբ կռահել, թե որտեղ են թաքցված բոլոր լարերը: Արդյունքում միշտ ստեղծվում է այն պատրանքը, որ գնելով այս լամպը դուք կապրեք այն աշխարհում, որտեղ չկա ոչ մի լար: Եվ նույնը, եթե գնեք ահա այս դյուրակիր համակարգիչը, կամ այս համակարգիչը: Նույնիսկ ապրելով ռադիոկապի դարաշրջանում դուք չեք ձերբազատվում լարերից: Դուք պետք է լինեք խորհրդավոր և ձեր մոտ պետք է նկատվի նազանք: Եվ ահա Գրեյսը:Կարծում եմ, սա ամենագլամուրային նկարներից մեկն է, մի դրվագ «Պատուհան դեպի բակ» ֆիլմից, որտեղ հարց ենք տալիս. արդյո՞ք նա չափազանց գլամուրային չի, որպեսզի ապրի նրա աշխարհում: Եվ մենք կասենք – Ոչ: Բայց, իհարկե, սա ուղղակի ֆիլմ է:

Ահա կրկին Հեյդի Լամարը: Այսպիսի գլխաշորերը չափազանց գլամուրային են, որոնհետև ինչպես արևային ակնոցները նրանք միաժամանակ և՜ թաքցնում են, և՜ ցույց են տալիս։Կիսաթափանցիկությունն էլ գլամուրային է համարվում, այդ պատճառով է, որ շատերը կրում են մարգարիտե ժանյակներ։ Բարերում լուսավորումը նույնապես գլամուրային է։ Գլամուրը կիսաթափանցիկ է՝ ոչ ամբողջությամբ թափանցինկ, և ոչ էլ անթափանց։ Այն կանչում է ձեզ մի աշխարհ, բայց ցույց չի տալիս հստակ պատկերը։ Եվ, եթե Գրեյս Կելլին ամենագլամուրային անձանցից է, ապա գալարուն աստիճանավանդակը ապակյա պատնեշով կարող է համարվել ինտերյերի ամենագլամուրային պատկերը, որովհետև գալարուն աստիճանավանդակը շատ գլամուրային է։ Այն, կարծես, տանում է վերև և հեռավոր մի տեղ, բայց դուք դրան նայելիս, երեբեք չեք մտաշծի, թե ինչպես կիջնեք ներքև։ Ապակյա պատնեշը նույնպես փոխանցում է այդ կիսաթափանցիկության զգացումը։ Այսպիսով այս ամբողջ ներկայացումը միայն հաճելիի մասին է,չնայած որ գլամուրը մասամբ է վերաբերում իմաստին։ Ամեն անհատ և մշակույթ ունի իր իդեալները, որոնք իրականում հնարավոր չէ ի կատար ածել։

Դրանք հաճախ հակասում են միմյանց, եւ սկզբունքներ են հետապնդում, որոնք այդքան էլ համատեղելի չեն միմյանց հետ։ Բայց ինչևէ, այդ իդեալները որոշակի իմաստ և նպատակ են տալիսմեր կյանքին՝ որպես մշակույթի մի մասի, և որպես առանձին անհատների։ Եվ ահա թե մենք ինչ ենք անում այդ կապակցությամբ, մենք կտրում ենք նրանց իրականությունից մենք ներկայացնում ենք նրանց իդեալական, հորինված աշխարհում, որտեղ ապրում են հերոսներ, աշխարհ, որը մեզ սպասվում է ապագայում: Անհատի կյանքում հաճախ մենք այն ասոցացնում ենք որևէ առարկայի հետ։ Սպիտակ ցանկապատ, կատարյալ տուն, կատարյալ խոհանոց, որտեղ ակնարկ անգամ չկա նրա արժեքի վերաբերյալ։ Մեծ տարածությամբ տանը ձեր խոհանոցը այսպիսի տեսք կունենա։Կատարյալ սիրով հագեցած կյանքի խորհրդանիշ է համարվում կատարյալ վզնոցը, կամ կատարյալ ադամանդյա մատանին։ Կատարյալ մեքենայի կատարյալ արագությունը։ Սա ինտերյերի դիզայնի մասին ֆիլմ է, որի անվանումը Ուտոպիա է։ Կատարյալ գրասենյակ։ Եվ կրկին, չկա ոչ մի լար, այն իմ գրասենյակի պես չի։ Այստեղ ոչ մի թուղթ չկա սեղանին։ Մենք ցանկանում ենք այսպիսի կատարյալ աշխարհում լինել։ Շատ մարդիկ հարստանալով, եթե ունենում են իդեալներ, իրականացնում են դրանք։

Դեն Կունցը կառուցել է այս հիասքանչ թատրոնը, որը, եթե չեմ սխալվում, Արտ Դեկո ոճի մեջ է։ Այն խորհրդանշում է ապահովության և տանը լինելու զգացումը։ Բայց միշտ չե, որ դա լավ է։ Ո՞րն է ձեր համար կատարյալ աշխարհ համարվում։ Ո՞րն է ձեր իդեալը, ի՞նչն է ուշադրությունից դուրս մնացել։Արդյո՞ք դա կարևոր է։ «Մատրիցա» ֆիլմը ամբողջովին գլամուրի մասին է։ Ես կարող եմ մի ամբողջ ճառ ասել «Մատրիցա» ֆիլմի և գլամուրի վերաբերյալ, բայց տեղյա՞կ եք արդյոք, որ այն ենթարվել է քննադատության, քանի որ գլամուրացնում է բռնությունը։ Որովհետև նայեք. մուգ արևային ակնոցները և երկար վերարկուները, հերոսների քայլելը պատերով, և այլ նման բաները ուղղակի անհնարին են իրական աշխարհում։ Սա Մարգարեթ Բուրք-Ուայթի արած նկարն է։ Պատկերված է Սովետական Միությունը։ Գրավիչ է։ Նկատի ունեմ այն, թե ինչպիսի երջանիկ տեսք ունենք և բարետես են մարդիկ։ Մենք քայլում ենք դեպի Ուտոպիա։

Ես PETA-ի (People for the Ethical Treatment of Animals) հետևորդ չեմ, բայց կարծում եմ, որ սա հիանալի գովազդ է։ Որովհետև իրենք ասում են, որ ձեր մուշտակները գլամուրային չեն, այն ինչ ուշադրությունից դուրս է մնացել ավելի կարևոր է։ Իրականում, ավելի կարևոր է հիշել, թե ինչն է բաց թողված, արդյո՞ք բոլոր իդեալներն են լավը։ Որովհետև գլամուրը կարող է տոտալիտար և խաբուսիկ լինել։ Բանը նրանում չէ, որ հատակը այնպես մաքրես, որ գլամուրային լինի։ Սա «Կամքի հրճվանք»-ից է։ Շատ լավ խմբագրած, իրար միացրած պատկերներ են։ Ահա մի գլամուրային պատկեր։ Ազգային սոցիալիզմը ամբողջովին գլամուրի մասին է։ Այս ունի շատ գեղագիտական գաղափարախոսություն։ Նրա ամբողջ իմաստը կայանում էր Գերմանիան, ողջ Արևմուտքը և ամբողջ աշխարհը մաքրազատելու մեջ, ձերբազատվելու այն ամենից, ինչ գլամուրային չէր։Գլամուրը կարող է լինել վտանգավոր։

Ըստ իս, գլամուրը ունի իսկական հմայք, իսկական արժեք։ Ես դեմ չեմ գլամուրին։ Բայց այս խճճված աշխարհում բոլոր խմբագրված բաների նկատմամաբ ինչ-որ անսահման հետաքրքրվածություն կա։ Կա երկու ճանապարհ. խուսափել գլամուրի վտանգներից, և փորձել իսկապես գնահատել այն: Եվ ինչպես Իսաակ Միզրահին է խորհուրդ տալիս, դիմակայեք գլամուրի մանիպուլացիային, և ընդունեք այն փաստը, որ մանիպուլացիան մեզ զվարճացնում է։ Բայց նաև զվարճացեք նրանով, թե ինչպես է այն կատարվում։ Ահա կրկին Հեյդի Լամարը։ Այստեղ նա շատ գլամուրային է, բայց տեղյա՞կ եք արդյոք, որ նա է բացահատել լայնացված սպեկտորի տեխնոլոգիան։ Նա ավելի գլամուրային է դառնում այն փաստից, երբ իմանում ենք, որ նա նաև խելացի է եղել, չնայած նրան, որ նա կարծում էր, որ կարող է հիմարի տեսք ունենալ։

Դեյվիդ Հոքնեյը նշում է, թե ինչպես է այս, իմ կարծիքով, շատ գլամուրային նկարի արժեքը բարձրանում. երբ սկսում եք մտածել, որ երկու շաբաթ է պահանջվել, որպեսզի նկարել այս չլմփոցի պատկերը, որը իրականում տևում է մի քանի վայրկյան։ Ահա գրախանութից մի գիրք «Պողպատի սիմֆոնիա» խորագրով, որը ներկայացնում է այն ամենը, ինչ թաքնված է Դիսնեյ կենտորնի ծածկույթի տակ։ Եվ դա հիասքանչ է։ Անպայման չի այն գլամուրային լինի, բայց գլամուրի բացահայտումը իմաստ ունի իր մեջ։ Կա մի հիասքանչ գիրք, որը կոչվում է «Թագեր», որտեղ պատկերված են սևամորթ կանայք իրենք գլամուրային գլխարկներով եկեղեցի այցեցելու համար։Եվ ահա այս կանանցից մեկը ասել է. ՙ«Երբ ես փոքր աղջնակ էի, եկեղեցիներում միշտ հիանում էի այն կանանցով, ովքեր ունեին գեղեցիկ գլխարկներ։ Նրանք նման էին գեղեցիկ տիկնիկների, որոնք դուրս են եկել ամսագրերից։ Բայց, միևնույն ժամանակ ես գիտեի, թե ինչքան քրտնաջան են աշխատել նրանք ամբողջ շաբաթվա ընթացքում նման տեսք ունենալու համար։ Երբեմն այդ գլխարկների տակ թաքնված էր շատ խնդություն և շատ վիշտ»: Եվ իրականում, դուք սկսում եք ավելի շատ գնահատել գլամուրը այն ժամանակ, երբ հասկանում եք, թե ինչքան ջանք է թափվել այն ստեղծելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում