Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի պաշտոնական այցով Իրան է ժամանել, երկու երկրների ղեկավարները տնտեսական հարցեր կքննարկեն, կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն երկկողմ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով իրականացված այցի ընթացքում տնտեսական հարցեր կքննարկվեն և մի շարք փաստաթղթեր կստորագրվեն»,- նշում է գործակալությունը: