Պարզվում է՝ միայն Samsung Galaxy Note7-ը չէ պայթյունավտանգ, գրում է gogetnews.info-ն: Սա հայտնի է դառնում Նորֆոլկից 27-ամյա Շոնիկա Լամբի մասին հեռուստատեսային ռեպորտժից:
Նրա Galaxy S7 edge-ը եղել է գավաթակրի վրա, երբ նա համալսարան գնալիս է եղել: Հանկարծ սմարթֆոնը բռնկվել է, թեև վերալիցքավորվելիս չի եղել:
Սմարթֆոնը միացված չի եղել վերալիցքավորման, բայց Bluetooth-ով միացված է եղել ավտոմեքենայի աուդիոհամակարգին:
Աղջիկն անհապաղ դիմել է Sprint խանութին, որտեղից ձեռք է բերել Galaxy S7 edge-ը, ինչին ի պատասխան՝ նրան ասել են՝ «սարքը փոխելը 200 դոլար կարժենա՝ չնայած Ձեր ապահովագրությանը»: Լամբը դիմել է ընկերության ներկայացուցիչներին, բայց առայժմ պատասխան չի ստացել: Հիմա փորձագետներն ուսումնասիրում են սմարթֆոնի մնացորդները: