Հայտնի է դարձել Google-ի նոր արտոնագրային հայցի մասին, որը նկարագրում է գլխարկ՝ հանդերձված տեսախցիկով և ուղիղ հեռարձակումներ իրականացնելու համար անհրաժեշտ համակարգով։ Սարքը կստանա մարտկոց, բարձրախոս։ Այս մասին հայտնում է
Սարքի կառավարումը կատարվում է սմարթֆոնի օգնությամբ, որը միանում է սարքին Bluetooth-ի միջոցով։ «Խելացի» գլխարկը հնարավոր կլինի օգտագործել տարբեր իրադարձությունները դեպքի վայրից հեռարձակելու, այնուհետև ստեղծված կոնտենտով կիսվելու համար։
Հարկ է նշել, որ միշտ չէ արտոնագրային հայցում բնութագրված գաղափարով իրական սարք թողարկվում։ Այդուհանդերձ դա վկայում է կրելի տեսախցիկների ոլորտում ընկերության հետաքրքրվածության մասին։