Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վարդան Ասատրյանի պատասխանն ադրբեջանական «բեսպրեդելին». Ես շարունակելու եմ բարձրացնել Արցախի դրոշը

Փետրվարի 23-ին տեղի ունեցած խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում հայազգի Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին՝ գլխավերևում պահեց Արցախի Հանրապետության դրոշը: Ադրբեջանական կողմը պաշտոնական բողոք էր ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչի հետևանքով Fight Nights ընկերությունը խզեց պայմանագիրը Ասատրյանի հետ: Ընկերության տարածած հաղորդագության համաձայն՝ մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ է դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։

«Պրոմոութերական Fight Nights ընկերության որոշումն անօրինական է և անհիմն: Այս ընկերության հետ կնքված պայմանագրի որևէ կետ ես չեմ խախտել: Նման որոշումը կայացվել է ադրբեջանցի ազդեցիկ դեմքերի ճնշման հետևանքով, որպեսզի նվաստացնեն ինձ, իմ հայրենասիրությունը Ռուսաստանի և Արցախի նկատմամբ: Ոտնահարվել է սահմանադրական իրավունքս: Ռուսաստանում Հայաստանի և Արցախի դրոշներն արգելված չեն: Fight Nights-ը ևս չի արգելում ազգային խորհրդանիշներ կրելն ու ցուցադրելը: Արցախը ահաբեկչական երկիր չէ: Իմ հինավուրց հայրենիքը գրանցված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ միջազգային կազմակերպությունների սև ցուցակում: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ ես որևէ անօրինական գործողություն չեմ կատարել, և պայմանագրի խախտումը ոչ այլ ինչ է, քան աբսուրդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասատրյանը:

Վերջինս ներկայացրեց հիմնավոր փաստեր, որոնք խոսում են ադրբեջանական կողմի «բեսպրեդելի» և անպատժելիության մասին: Դրանք թե մրցաշարի կազմակերպիչների կողմից և թե սպորտային աշխարհի ներկայացուցիչների կողմից ուղղակի անուշադրության են մատնվել:

«Fight Nights 44-ի ժամանակ ադրբեջանցի Աբասովն ու իր թիմը մրցահարթակ դուրս եկան մարզաշապիկով, որի վրա գրված էր Խոջալուին վերաբերող քաղաքական գրություն: Ավելին՝ Fight Nights 53 մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկը բարձրախոսով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչը մեծ զարմանք ու իրարանցում առաջացրեց մարզադահլիճում: Իմ և Էլնար Իբրահիմովի մենամարտից առաջ էլ մրցավայրի մոտակայքում ադրբեջանցիները մեքենաներով պտտվում էին և կրկին բղավում, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Այս ամենը չի զարմացրել պրոմոութերական ընկերությանը»,- ասաց Ասատրյանը:

Հայազգի մարզիկը հույս հայտնեց, որ այսքանից հետո այս ընկերությունը հետևություններ կանի և համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը շտկելու համար: Ասատրյանը չբացառեց նաև կրկին համագործակցել այս ընկերության հետ. «Հուսով եմ, որ Fight Nights-ը լուրջ քայլեր կձեռնարկի և կվերանայի իր որոշումը, քանի դեռ իմ հայ ժողովրդի աչքից վերջնականապես չի ընկել: Հանուն իմ երկրպագուների՝ ես պատրաստ եմ նորից համագործակցել Fight Nights-ի հետ: Վերջինը պետք է ցույց տա, որ բարձրակարգ ընկերություն է և արժանիորեն է հեղինակություն վայելում բազմահազար երկրպագուների շարքում: Հակառակ դեպքում Fight Nights-ը Ռուսաստանում տեղ չունի, քանզի դավանում է ռասիզմին և կրոնական խտրականությանը»- հավելեց Ասատրյանը:

Ի դեպ, արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած հայ մարզիկը առաջիկայում ևս հաղթանակները նվիրելու է Արցախին և ծածանելու է այս երկրի դրոշը: «Ես իմ ազգի զավակն եմ: Ես Ռուսաստանի և Հայաստանի պատրիոտն եմ, ուստի շարունակելու եմ ծածանել թե՛ իմ ազգային և թե՛ քաղաքացիական պատկանելության խորհրդանիշները: Դրանով ես ցույց եմ տալիս իմ մեծ սերը փոքր հայրենիքիս՝ Արցախի, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ: Իմ մարզական ոգին ոչ ոք չի կարող կոտրել: Ամեն ինչ կանեմ երկրպագուներիս չհիասթափեցնելու համար: Ես շարունակելու եմ հաղթական մենամարտերը և ամեն ինչ անելու եմ տիտղոս նվաճելու համար: Ես արժանիորեն իրավունք եմ նվաճել պայքարելու չեմպիոնական գոտու համար և իրավունք ունեմ օգտվելու այդ բացառիկ հնարավորությունից»,- եզրափակեց Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում