Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը հրապարակել է երկրորդ թրեյլերը: «Կայսրությունն անկում է ապրում: Սերը վերապրում է»՝ նման մեկնաբանությամբ է նոր թրեյլերը հրապարակել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Ֆիլմի նոր թրեյլերի մասին գրառում է կատարել հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը` հիշեցնելով, որ ֆիլմը կինովարձույթ դուրս կգա ապրիլի 21-ին: «Հպարտ եմ, որ իմ ընկեր Քրիս Քորնելի հետ ստեղծել եմ ֆիլմի ավարտի երաժշտությունը»,- նշել է նա: