Ազատամարտիկների դաշինքի վարչությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին՝ «Հաց բորող»-ին: Վերջիններիս հաղորդագրության մեջ ասված է. «Մենք՝ ազատամարտիկներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում քազբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին:
Հատուկ առանձնացնում ենք «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:
Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպս նաև ազդում երկրի ժողովրդավարական վարկանիշին, իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին:
Կոչ ենք անում գործող իշխանություններին, համապետական ընտրությունների շեմին, լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ «Հաց բերողին»՝ անհապաղ»: