Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին տրամադրել իր ցամաքային ենթակառուցվածքները տարբեր ուսուցողական նպատակների համար` Սև ծովի անվտանգության ամրացման շրջանակներում, հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Պյոտր Պավելի հետ հանդիպումից հետո:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները հինգշաբթի երկօրյա այցով ժամանել են Վրաստան:
«Մենք արտահայտում ենք լիակատար պատրաստակամություն, որպեսզի միանանք ՆԱՏՕ-ի էլ ավելի մեծ ծովային զորավարժությանը: Մենք պատրաստակամություն ենք արտահայտում, որ մեր ցամաքային ենթակառուցվածքները օգտագործվի ՆԱՏՕ-ի տարբեր ուսուցողական նպատակների համար, մենք պատրաստակամություն ենք արտահայտում, որպեսզի կոորդինացման նպատակով Ռումինիայում ունենանք 2 սպա»,- հայտարարել է Իզորիան լրագրողներին: