Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Այն, ինչ հասանելի է շարքային Արզաքանցյանին, հասանելի չէ վարչապետ Կարապետյանին

Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հարցրեց, թե որն է նրա վարած քաղաքականության հիմքում ընկած փիլիսոփայությունը: «Դուք ձեր նշանակումից հետո ասացիք, թե եթե մենաշնորհը ձևավորվում է մրցունակ դաշտում և ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, ապա այնքան էլ վատ բան չէ: Այս առումով հետաքրքիր է, օրինակ, ԱՄՆ-ը 1896-ից սկսած, եվրոպական այլ երկրներ կամ ԵՄ-ն՝ որպես ամբողջություն, հակամենաշնորհային քաղաքականություն են իրականացնում: Եվ շատ կոշտ օրենքներ են ընդունում՝ 33 տոկոսից ավելի որևէ ընկերության բաժինը շուկայում արգելելով, դիմելով անգամ հարկադիր մասնատման, եթե այդ չափը խախտվում է: Դուք բոլոր նման մեթոդները սխալ եք համարում կամ գտնում եք, որ մենաշնորհն ինքնին չարիք չի, և պետք չի նման ադմինիստրատիվ միջոցներով սահմանափակել այն: Կոնկրետ խոսենք, հայտարարվեց, որ ձեր մուտքը բերել է բենզինի գների անկմանը, դեկտեմբերին 320-330 դրամ էր իջել: Սա մատուցվում էր որպես մենաշնորհի դեմ ձեր պայքարի արդյունք, բայց հիմա բենզինի գինը նորից բարձրացել է՝ 370 դրամ: Սա ցույց չի՞ տալիս, որ իրականում մենաշնորհների դեմ ոչ թե խոսքերով է պետք պայքարել, այլ համակարգային պայքար է պետք: Մենք կորցրել ենք մեր մրցակցությունն անգամ սրտի շունտավորման վիրահատության դեպքում, և մեր հիվանդները դրա համար Վրաստան են գնում»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Այս դիտարկումը կամ բերված օրինակները ցույց են տալիս, որ վարչապետ նշանակվելուց շուրջ 6 ամիս հետո Կ.Կարապետյանին չի հաջողվել մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկի՝ մենաշնորհների դեմ պայքարը: Կամ էլ վարչապետն ինքը չի ցանկացել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել: Կ.Կարապետյանն թեև համաձայն չէ Լ.Զուրաբյանի այս դիտարկումների հետ, բայց և հակառակն էլ չի կարող ապացուցել, հատկապես, երբ դրան հետևում է Նիկոլ Փաշինյանի հարցադրումը, թե «Արա ԳԳ» ընկերությունն արդեն 4 ամիս է՝ չի կարողանում մաքսազերծել ներկրած կերոսինը՝ հիշեցնելով Կ.Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել:

Ահա նման օրինակներից հետո անլուրջ է հնչում վարչապետի պաշտոնում նրա պաշտոնավարման շարունակմանը վերաբերող հայտարարությունները: Կ.Կարապետյանն ինքն էլ արդեն լավ գիտի, որ լավագույն դեպքում այդ պաշտոնին մնալու է մինչև 2018թ. ապրիլը՝ ընդամենն այս կարճ շրջանի համար դառնալով անցումային վարչապետ, դրա համար էլ կարծես թե իր վրա մեծ բեռ չի վերցնում: Նա 2018թ. չի կարող լինել արդեն խորհրդարանական կառավարման համակարգի՝ գործադիրի ուժեղ լիազորություններով ղեկավարը, քանի որ վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակություն չի ունեցել: Նոր Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամը, այդ թվում նաև վարչապետը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Այս փուլում Կ.Կարապետյանը չբավարարեց այդ պահանջներն ու չընդգրկվեց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Նա այդ պահանջները չի կարող բավարարել նաև 2018թ. ապրիլին: Այնպես որ նոր համակարգի վարչապետը չի կարող լինել, հակառակ պարագայում պետք է օրենք խախտվի և նրա համար մշտական բնակության տեղեկանք կեղծվի, ինչը արվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Բայց դժվար թե այս անգամ ոստիկանությունը նման կեղծիքի գնա, հատկապես, որ ՀՀԿ-ականները բազմաթիվ անգամ արդեն հայտարարել են, որ այդ դեպքում օրենք չեն կեղծելու, թեև այն արդեն կեղծել են, օրինակ, Տիգրան Արզաքանցյանի դեպքում: Այդպիսով՝ իշխանությունները Կ.Կարապետյանին հասկացնում են, որ հանկարծ երկար պաշտոնավարման՝ խորհրդարանական կառավարման վարչապետ դառնալու հույսեր չունենա:

Ճիշտ է, անցած նոյեմբերին Ս.Սարգսյանը մի անգամ հայտարարել է, որ եթե ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե ստանա, ապա Կ.Կարապետյանն է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Կ.Կարապետյանը նոր էր վարչապետ նշանակվել, և Ս.Սարգսյանը չէր կարող իր կուսակցության ձևավորած կառավարության գործունեությունը վտանգել՝ հակառակ հայտարարությունն անելով: Բայց արդեն նրա նշանակումից մոտ 6 ամիս հետո մեկ այլ ելույթով, կարծես թե, աստիճանաբար փորձում է հակառակը հասկացնել: Փետրվարի 20-ին զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու ժամանակ նա նկարագրելով՝ թե 2018թ. խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ինչ ահռելի իշխանություն է անցնելու նոր վարչապետին: Նրան է փոխանցվելու նաև նախագահի՝ գործադիր լծակների մեծ մասը: «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները»,- հայտարարել է Ս.Սարգսյանը:

Արդյոք իշխանությունները կամ նույն Ս.Սարգսյանն այդ լծակները ու հատկապես պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները կվստահի Կ.Կարապետյանին: Եկեք փորձենք պատկերացնել, թե վարչապետը, ով ինչպես Լ.Զուրաբյանն է ասում, չի կարող պայքարել անգամ շաքարավազի կամ բենզինի մենաշնորհի դեմ, կամ, ինչպես Ն.Փաշինյանն է ասում, չի կարող կերոսինի խմբաքանակը մաքսազերծելու թույլտվություն տալ, թեև ՊԵԿ-ի ղեկավարն իր կադրն է, կարո՞ղ է լինել պատերազմող երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ նման նորաձև ոճով՝ գեղեցիկ փողկապով և ժիլետով, նույնանման նորաոճ երիտասարդ օգնականներով իրեն շրջապատող պաշտոնյան պատերազմական իրավիճակում կարող է երկիր ու բանակ ղեկավարել, արտաքին ճիշտ քաղաքականություն վարել, եթե անգամ նա բավարարի վարչապետի պաշտոնի համար պահանջվող 4 տարվա մշտական բնակության պահանջը:

Հիմա արդեն կարելի է հասկանալ, թե ինչու այն ինչ հասանելի է անգամ շարքային քաղաքացի Տիգրան Արզաքանցյանին, անգամ 2018թ. հասանելի չի լինի վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում