Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին համարում է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկումը եվրաինտեգրմանը նպաստող ևս մեկ քայլ է՝ գրում է apsny.ge-ն:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին եվրաինտեգրման տեսանկյունից ևս մեկ քայլի առիթով: Դա վրաց հասարակության, կառավարության և երկրի գործընկերների միասնական աշխատանքի արդյունքն է: Այդ քայլի արդյունքում մեզ համար ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում այն նպատակի իրականացման համար,ինչի համար միասին աշխատում են հասարակությունը և իշխանությունը, և որը ենթադրում է ամբողջական ինտեգրում Եվրոպային»,-ասել է Մարգելաշվիլին: