Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Միևնույն է, թե ով է ասողը՝ Ս. Օհանյա՞նը, թե՞ Ս. Սարգսյանը. հայրենիքը զիջելը, փոխզիջելը տուֆտայություն է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Արցախ, Ստեփանակերտ):

– Պարոն Կարապետյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված ասել է. «Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ կամ միակողմանի զիջումներ. նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև»: Այս հայտարարությունը բավական քննադատվեց: Դուք ինչպե՞ս եք այն գնահատում:

– Ես եթե մի բան եմ ասում, երևույթի դեմ եմ խոսում: Այս տեսակետից ինձ համար միևնույն է, թե ով է ասողը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ծառը ճանաչվում է պտուղով: Այդ սկզբունքով կարող եք ճանաչել՝ ով ով է: Տարբերությունն այն է, որ ես համարում եմ, որ փոխզիջման մասին խոսելը, շատ մեղմ ձևակերպմամբ, մեր ժողովրդին ձեռք չի տալիս: Մեր լեզվով եմ ասում, որ չհայհոյեմ, մենք զիջելու բան չունենք: Մեր ժողովուրդը զիջելու բան չունի, մեր հայրենիքը ինչպե՞ս կարող ենք զիջել: Էլի եմ ասում՝ քաղաքականության մեջ պետք է լինի բարոյականություն: Եթե բարոյականություն չկա, քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը  լավ բան անել չեն կարող: Հայրենիքը զիջելը, փոխզիջումը տուֆտայություն է, հայրենիքը զիջելը որևէ բանի դեմ բարոյական չէ:

– Շատերը նշում են, որ այսօր փոխզիջումների մասին խոսելն ավելորդ է, երբ  Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո երկրորդ խոշոր հարձակման փորձն է արել:

– Մենք ժամանակին ահավոր ձևով պարտվել ենք և հիմա դեռ չենք վերականգնել բալանսը: Եվ երբ վերականգնվի, նոր կխոսենք: Եվ երբ դուրս գանք մեր հայրենիքի սահմաններից, այն ժամանակ փոխզիջումների մասին կխոսենք, իսկ այսօր ուղղակի անթույլատրելի է: Որպեսզի փոխզիջման մասին չխոսենք, մենք շատ արագ, ազգովի, իշխանություններով պետք է ամրապնդենք մեր անվտանգությունը՝ զենք արտադրելով: Ադրբեջանը զենք է ծախում, իսկ մենք մեր կարիքները չենք կարողանում բավարարել: Հասկանում եք, ինչն է խնդիրը՝ ռուս-հայկական համագործակցությունը կամազներ է նորոգում, մինչդեռ կամազ մեր որևէ գարաժում էլ  կարողանում են նորոգել: Մեր ռազմական համագործակցությունը իջեցվում է, կամազի նորոգման ցեխ են տվել՝ կոչելով դա ռազմական համագործակցություն: Սա ծիծաղելի է: Ադրբեջանին զենք են վաճառում, իսկ մեզ հետ կամազ են նորոգում, հասկանո՞ւմ եք: Սա մեզ ձեռ առնել է նշանակում, և ոչ միայն ձեռ առնել, այլև մեզ թուլացնել է նշանակում,  և  նոր ցեղասպանություն պատրաստել է նշանակում:

– Փետրվարի 25-ին Աղդամի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հարձակման փորձի կանխումը արդյոք ցույց չտվե՞ց, որ քառօրյա պատերազմից հետո վերանայումներ են տեղի ունեցել:

– Սա ցույց տվեց, որ որքան էլ մեզ քանդում են, միևնույն է՝ չի ստացվում: Ժողովուրդը հասկանում է, թե ոչ՝ դա այլ խնդիր է, Աստված մեզ հետ է, և հնարավոր չէ բացատրել այն, ինչ կատարվում է մեզ հետ:

– Այս փուլում արդյոք հնարավո՞ր են լայնամասշտաբ գործողություններ:

– Էլի եմ ասում՝ ամեն ինչ հնարավոր է: Մի փոքր մի բան ենք անում, նստում մտածում ենք՝ ինչ լավն ենք, բայց մենք պետք է պատրաստ լնենք ամեն ինչի, որ հաղթանակած դուրս գանք: Դրա համար ամբողջ ազգը պետք է աշխարհազոր ստեղծի, ինչը մինչև այսօր չկա: Ես ՊՆ-ի հետ որևէ առնչություն չունեմ: Գուցե ինչ-որ բաներ կան, որոնցից ես տեղյակ չեմ, գուցե ինչ-որ գործընթաց է գնում, բայց ես նորից եմ ասում՝ ես կողմնակից չեմ հենց էնպես ցեխ շպրտելու: Առաջնագծում էլ, բանակում էլ, ամեն տեղ ինչ-որ բաներ արվում են, բայց այն, ինչ ես եմ ուզում, որ լինի, և տեսնում եմ՝ ինչ կա, ինձ համար բավարար չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում