Մեծ Բրիտանիայի Բերշիր կոմսությունում գտնվող Sunninghill Park առանձնատունը քանդվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի փեսա՝ Տիմուր Կուլիբաևի հրամանով, հաղորդում է The Daily Mail-ը:
Կուլիբաևը այդ կալվածքը գնել է 2007թ.՝ 15 միլիոն ֆունտ ստերլինգով: Նշվում է, որ քանդված առանձնատունը ճարտարապետական որևէ արժեք չի ներկայացրել իրենից, բայց մինչ այդ 20 տարի եղել է Էլիզաբեթ 2-րդի երկրորդ որդու և նրա կնոջ տունը:
Առանձատունը կառուցվել է թագուհու հրահանգով 1986թ.՝ որպես հարսանեկան նվեր: 1996թ. զույգն ամուսնալուծվել է, բայց հայտնի է, որ նրանք առանձնատնից օգտվել են մինչև 2006թ.:
Ղազախ միլիարդատիրոջ նոր տունը նախկին շինությունից շատ ավելի մեծ է լինելու: