Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ըմբշամարտիկներին չի ուղարկի Թուրքիայում կայանալից միջազգային մրցումներին: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Մարտի 4-5-ը, ինչպես նաև մարտի 12-ին կայանալիք մրցումներին իրանցի մարզիկներ չուղարկելու մասին որոշումը կայացրել է Իրանի սպորտի նախարարությունը: Նախարարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տրամադրել և պարզաբանել նման որոշման պատճառը: