Ադրբեջանը պաշտպանական տեխնիկա կներկրի Պակիստանից: Այդ մասին Իսլամաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հանդիպման արդյունքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը՝ գրում է trend.az-ը:
«Ադրբեջանը կներկրի Պակիստանի զարգացած ռազմաարդյունաբերական համակարգի արտադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմաարդյունաբերական ոլորտներին առնչվող հստակ հարցեր: