Ֆրանսիական Peugeot ավտոընկերությունը ստեղծել է կոնցեպտուալ հիբրիդ Instinct մոդելը, որը միավորում է երկու գաղափարներ՝ ակտիվ վարում և լիարժեք ինքնակառավարում: Այդ մասին հաղորդել են ընկերության մամլո հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:
Instinct մոդելի համար հասանելի կլինի երկու ակտիվ, ինչպես նաև ինքնակառավարվող ռեժիմ: Ընդ որում, վարորդը կպահպանի վերահսկողությունը բոլոր իրավիճակներում: Այդպես, ինքնակառավարվող ռեժիմում վարորդը կարող է հրաման տալ կամ մանևր անել i-Device ինտերֆեյսի օգնությամբ: