OLED կոր էկրանով նոր iPhone-ը չի ունենա Lightning միակցիչ: Դրա փոխարեն Apple-ի սմարթֆոնը սարքավորված կլինի USB-C պորտով: Այդ մասին հայտնում է CNet-ը:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ մշակողները կհրաժարվեն ֆիրմային միակցիչից, որն օգտագործվել է iPhone 7-ում և iPhone 7 Plus-ում: Նոր սմարթֆոնը կունենա շատ այլ սարքերի համար ստանդարտ հանիսացող 24-կոնտակտով երկկողմ USB-C միակցիչ:
iPhone-ից նաև կանհետանա Home կոճակը: Դա թույլ կտա տեղ ազատել սենսորային էկրանի համար, որը կհիշեցնի Samsung Galaxy S7 Edge-ը:
Apple-ը դեռ չի մեկնաբանել հրապարակված տեղեկատվությունը: