ԱՄՆ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, որոնք գործում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի շրջնկներում, տեղակայվել են սիրիական Մանբիջ քաղաքի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի աղբյուրներին:
ԱՄՆ կոնտինգենտի թվաքանակի, տեխնիկայի քանակի մասին տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ԱՄՆ ցամաքային ուժերի տեղակայումը այս տարածաշրջանում տեղի է ունեցել Էլ Բաբ քաղաքի համար մարտերից հետո, ինչի արդյունքում քաղաքն ազատագրվել է ԴԱԻՇ-ի գրոհայիններից:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չելիքը հայտարարել է, որ Անկարան իր ռազմական գործողությունը Սիրիայում կավարտի Մանբիջի հանդեպ վերահսկողություն սահմանելուց հետո: