Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանցիները հայամետ ադրբեջանցուն ուղարկում են Երևանի «Արարատ»

Վերջին օրերին Արցախյան հակամարտության սրացմանը զուգահեռ՝ Ադրբեջանում ահագնանում է նաև հակահայկական հիստերիան: Մասնավորապես, քարկոծվում և ազգի դավաճանի որակավորում են ստանում նաև այն ադրբեջանցիները, ովքեր, թեկուզ գործնական նպատակներով, առնչվում են հայերի հետ:

Վերջերս վարձակալության հիմունքներով Մոսկվայի «Սպարտակից» Մախաչկալայի «Անժի» էր տեղափոխվել ադրբեջանցի երիտասարդ ֆուտբոլիստ Այազ Գուլիևը: Նշենք, որ «Անժին» գլխավորում է հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը: «Այազը թքեց մեր երեսին: Հայերը ոչնչացնում են մեր զինվորներին, իսկ նա գնացել է հայ մարզչի մոտ խաղալու: Դու ոչնչություն ես»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Էլչին Հուսեյնովը: Մեկ այլ օգտատեր Գուլիևին առաջարկել է առանց «դեսուդեն ընկնելու» տեղափոխվել Երևան և խաղալ «Արարատում». «Քո տեղը Հայաստանում է: Ավելի լավ է խաղաս «Արարատում»: Այնտեղ ուրախ կլինեն և քեզ լավ կդիմավորեն»:

Նմանատիպ գրառումները Գուլիևի հասցեին բավական շատ են: Կրքերը բորբոքվեցին հատկապես այն բանից հետո, երբ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխությունից հետո ադրբեջանական սպորտային պորտալին տված հարցազրույցում հայտարարաեց, որ «Անժին» ունի հիանալի գլխավոր մարզիչ, և նոր ակումբում շատ լավ է զգում: «Այստեղ շատ լավ է: Մարզական շտաբն ու թիմի ղեկավարությունն ինձ շատ լավ ընդունեցին: Վստահ եմ, որ «Անժիում» կբարելավեմ վարպետությունս: Պետք է ամեն ինչ անեմ թիմի հիմնական կազմում հայտնվելու համար»,- նշել է Գուլիևը: Իսկ թղթակցի այն հարցին, թե շատ ադրբեջանցի ֆուտբոլասերներ զարմանք և հիասթափություն են ապրել ձեր տեղափոխության համար, ինչո՞ւ ընտրեցիք մի թիմ, որը հայ մարզիչ է գլխավորում, Դուք չէի՞ք մտածում, որ պետք է աշխատեք հայի հետ, Այազ Գուլիևը պատասխանել է. «Ոչ, չէի մտածում: Իսկ ինչո՞ւ պետք է նման բանի մասին մտածեի: Ես հրավեր եմ ստացել և ընդունել եմ այն՝ վստահ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար նշանակություն չունի՝ «Անժիի» մարզիչը հա՞յ է, ռո՞ւս, թե՞ ադրբեջանցի: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է»: Ադեկվատ պատասխան, որի համար երիտասարդ ֆուտբոլիստը հայտնվեց ազգի դավաճանների շարքում:

Այս ձմռանը «Անժիում» խաղալու հրավեր էր ստացել նաև Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը: Վերջինս հրաժարվել էր խաղալ «Անժիում»՝ հայտարարելով, որ այս ակումբն ունի հայազգի գլխավոր մարզիչ: «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես խաղամ հայ մարզչի գլխավորությամբ: Դա անհնար է»,- ասել էր Ջավադովը:

Վերջինիս՝ մառազմի հասնող մոտեցումը մեծ խանդավառություն էր առաջացրել Ադրբեջանում, որին հաջորդեցին Գուլիևի տեղափոխությունն ու աղմկահարույց հարցազրույցը: «Ջավադովի քայլն ուղղակի ծիծաղելի է: Ես չեմ կարող ընտրել գլխավոր մարզչին: Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և խաղում եմ այն թիմի համար, որի հետ պայմանագիր ունեմ: Դա իմ կարծիքն է: Ի՞նչ եք առաջարկում՝ հայ-ադրբեջանական խնդիրների պատճառով չխաղա՞մ: Սա իմ որոշումն է: Ես նպատակ ունեմ դրսևորվելու և Գրիգորյանի գլխավորությամբ հանդես գալու «Անժիի» հիմնական կազմում»,- ավելացրել էր Գուլիևը:

Այս ֆուտբոլիստը Ադրբեջանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում էր, սակայն ակնհայտ է, որ տեղի ունեցածից հետո Գուլիևը երբեք ելույթ չի ունենա հարևան երկրի հավաքականում: Ի դեպ, երիտասարդ ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացի է և ելույթ է ունեցել այս երկրի մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում 2015 թվականին դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Տևական բանակցություններից հետո Գուլիևը համաձայնվել էր փոխելու ֆուտբոլային քաղաքացիությունը և կրելու Ադրբեջանի հավաքականի մարզաշապիկը:

Ինչ վերաբերում է հերոս դարձած Ջավադովին, ապա նա մերժելով «Անժիի» առաջարկը՝ ստիպված եղավ պայմանագիր կնքել ադրբեջանական ԱԶԱԼ թիմի հետ: Վերջինս, ի դեպ, Ադրբեջանի ընթացիկ առաջնությունում եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում