Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ադրբեջանի վրա ազդող գլխավոր գործոնը հայկական բանակի մարտունակությունն է. Ալեքսանդր Խրամչիխին

«Պատերազմը ղարաբաղյան ճակատում ուշ թե շուտ լինելու է, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները հիմնախնդրի լուծման հարցում բացարձակապես անհամատեղելի են: Գլխավոր գործոնը, որն ազդում է Ադրբեջանի վրա, հայկական բանակի բարձր մարտունակությունն է և բարոյահոգեբանական պատրաստության բարձր մակարդակը: Դրա շնորհիվ Հայաստանը հաղթեց ղարաբաղյան առաջին պատերազմում և մինչ օրս դրա վրա է հիմնվում հայկական զինուժի պաշտպանունակությունը:»

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն, բայց չի կարող հստակ կանխատեսել՝ երբ կլինի նոր պատերազմը՝ վաղը, թե 10 տարի անց: Խրամչիխինն այս մեկնաբանությունը տվեց «Առաջին լրատվական»-ին՝ խոսելով վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանային գոտում ռազմական իրադրության սրման մասին:

– Պարոն Խրամչիխին, իսկ հակամարտության դինամիկան կամ միտումները շփման գծում ոչինչ չե՞ն հուշում, թե ինչի կարող է հանգեցնել ներկայիս լարված իրադրությունը: Օրինակ, շատ փորձագետներ ասում են, որ նոր էսկալացիան կարող է լինել մոտ ամիսներին: Հատկապես շատ է նշվում ապրիլ ամիսը:

– Հակամարտությունը առանց այդ էլ ձգվում է ավելի քան 20 տարի: Դա բավական մեծ ժամանակահատված է և դա Ադրբեջանի համար այնքան էլ ընդունելի փաստ չէ, ու քանի որ նա զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներուժը, ըստ երևույթին, հետագայում էլ փորձելու է ստուգել հայկական կողմի պաշտպանությունը:

– Կարծում եք՝ ադրբեջանական կողմը Ապրիլյան պատերազմից հետո ավելի վստա՞հ է սկսել գործել ռազմական իմաստով:

– Փաստ է, որ նրանք լրջորեն մեծացրել են իրենց ռազմական ներուժը: Նրանք առավելություն ունեն օդում: Ցամաքում առավելությունը այնքան էլ մեծ չէ, բայց համենայնդեպս կա, թեև ինչպես ցույց տվեցին նախորդ տարվա ապրիլի իրադարձությունները՝ Ադրբեջանը առայժմ ի վիճակի չէ գնալ լայնածավալ պատերազմի: Այնուամենայնիվ, այդ ստուգումները կշարունակվեն, և դրանցից մեկնումեկը հավանաբար կվերաճի նոր պատերազմի: Թե երբ դա տեղի կունենա, ես նույնիսկ չեմ պատրաստվում կանխատեսել:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի գործոնի կամ դերակատարության մասին այս համատեքստում: Հիմա շատ են հիշատակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ և որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ռուսատանը կփորձի՞ զսպել, եթե պատերազմի վերսկսման փորձ լինի:

– Դա, ըստ էության, փաստի արձանագրում է. Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործը չէ, այլ միջպետական հակամարտություն, որովհետև դրան ներգրավված է նաև Հայաստանը: Քանի որ Ռուսաստանը բավական մեծ քանակի զենք է վաճառել Ադրբեջանին, հիմա, ըստ երևույթին, փորձում է բացատրել Ադրբեջանին՝ դա չի նշանակում, թե այդ զենքով կարելի է պատերազմել:

– Ձեր գնահատմամբ՝ որքա՞ն է ամրապնդվել հայկական զինուժի պաշտպանությունը և պաշտպանունակությունը՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ: Հայաստանում ընդհանուր մի կարծիք կա, որ այսօր հայկական բանակն ավելի լավ է պատրաստված հարձակումներին, և վերջին անգամ՝ փետրվարի 25-ին, երբ ադրբեջանցիները հարձակման փորձ կատարեցին, հայ դիրքապահները չեզոքացրեցին դիվերսիոն խմբի անդամներին, այսինքն՝ գործեցին բարձր արդյունավետությամբ: Սա կարո՞ղ է ստիպել Ադրբեջանին փոխել իր ծրագրերը՝ նոր հարձակում նախաձեռնելիս:

– Ըստ էության, դա ամենագլխավորն է, որ ազդում է Ադրբեջանի վրա. դա հենց հայկական բանակի մարտունակությունն է, որը թեև ավելի քիչ թվով տեխնիկա ունի, բայց փոխարենը հայկական բանակի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը շատ ավելի բարձր է: Ըստ էության, հենց դրա շնորհիվ Հայաստանը հաղթեց 1990-ականների ղարաբաղյան պատերազմում, և դրա վրա է մինչ օրս շարունակում հիմնվել իր պաշտպանունակությունը: Փաստորեն երկաթի պակասը լրացվում է մարդկանցով, և ոչ թե նրանց քանակով, այլ որակով:

– Ապրիլյան իրադարձություններից ամիսներ անց մամուլում ոչ պաշտոնական տեղեկություններ էին այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը ամրապնդում է պաշտպանական դիրքերը առաջնագծում, որտեղ լուրջ աշխատանքներ են իրականացվում: Դուք մի շարք հոդվածներ եք գրել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի մասին, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրում եք բանակների սպառազինության վիճակը, ստորաբաժանումների տեղակայումը և այլն: Գիտե՞ք արդյոք մանրամասներ այս հարցի մասին և դա ի՞նչ դեր է այսօր խաղում հակամարտության մեջ:

– Մեկ տարի առաջ գրած նյութերի համեմատ՝ առանձնակի տարբերություն չեմ նկատել կոնկրետ սպառազինությունների քանակի մեջ, այսինքն՝ 2016-ի ընթացքում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից չի արձանագրվել զենքի գնում՝ բացի «Իսկանդերներից», որոնք ձեռք է բերել Հայաստանը: Որևէ այլ տեղեկություն չունեմ: Իսկ թե ինչպիսին են ամրությունները սահմանին, դա միայն հայկական կողմը գիտի: Դրա համար պարզապես անհրաժեշտ է լինել շփման գծում, իսկ ես այնտեղ չեմ եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում