Իրանի իշխանությունները շնորհավորել են ռեժիսոր Ասղար Ֆարհադիին «Օսկար» մրցանակի արժանանալու առիթով՝ տեղեկացնում է Associated Press-ը: Ռեժիսորի «Կոմիվոյաժերը» («Շրջավաճառը», Commis voyageur) ֆիլմը ճանաչվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ինքը հպարտ է ֆիլմի՝ «Օսկարի» արժանացած և Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի վերաբերյալ հրամանագրի դեմ հանդես եկած դերասանական կազմով:
Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին նույնպես շնորհավորել է Ֆարհադիին և նշել, որ ռեժիսորը որոշել է չներկայանալով բոյկոտել հանդիսությունը՝ ի նշան բողոքի: