Միացյալ Թագավորության անկախության կուսակցության նախկին ղեկավար Նայջել Ֆարաջին փետրվարի 25-ին նկատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընթրելիս, հայտնում է The Guardian-ը:
Քաղաքական գործչին լուսանկարել են Թրամփի և նրա ընտանիքի անդամներ Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, ինչպես նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթի հետ`Վաշինգտոնում Թրամփի ընկերության հյուրանոցում:
Փետրվարի 24-ին ելույթ ունենալով պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսում, Ֆարաջը հայտարարել է, որ Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշումը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը մեկնարկել են «մեծ համաշխարհային հեղափոխություն»: