Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է ճգնաժամը, որն առաջացել էր համաշխարհային էկոնոմիկայում առկա խնդիրների պատճառով:
«Այսօր կարելի է վստահորեն ասել, որ մենք կարողացել ենք հաղթահարել այդ մարտահրավերները: Համախառն ներքին արդյունքի նվազումը դադարել է»,-ասել է Մեդվեդևը «Սոչի-2017» ներդրումային ֆորումին:
Ավելի վաղ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը դուրս է գալիս տնտեսական կոշտ ճգնաժամից: