Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա փետրվարի 28-ին: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 12:30-ից մինչև 13:30-ը, Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում»,- ընդգծեց Ավետիսյանը:
Նա հայտնեց, որ քվեաթերթիկում կլինի մեկ թեկնածուի՝ Լևոն Յոլյանի անունը: Քվեաթերթիկում կլինեն «կողմ» և «դեմ» բառերը: Նրանք, ովքեր կողմ են Յոլյանի թեկնածությանը, ջնջելու են «դեմ» բառը: