Ադրբեջանցի զինվորների դիերը դուրս են բերվել «չեզոք գոտուց» միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր փետրվարի 25-ի գիշերը սպանված ադրբեջանցի 5 զինծառայողների անունները: Չեզոք գոտում գտնվել են Աղշին Աբդուլաևի, Շախլար Նազարովի, Թուրալ Ղաշիմլիի, Զուլֆի Գադիմովի և Զաքիր Ջաֆարովի դիերը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումն է կատարել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և կուրստներ կրելով հետ է շպրտվել: