Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար իշխող ՀՀԿ-ն առաջարկել է Լևոն Յոլյանի թեկնածությունը, որը մինչև էներգետիկայի կարճատև նախարար նշանակվելը ՎՊ երկարատև փոխնախագահն էր, այսինքն՝ Իշխան Զաքարյանի տեղակալը:

Իրականում Լևոն Յոլյանը Սերժ Սարգսյանի տեղապահն էր ՎՊ-ում, քանի որ Իշխան Զաքարյանը, որպես այդպիսին, հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի կոնսենսուսը պետական գանձարանից կատարվող ծախսերի և ֆինանսական հոսքերի վերահսկման մասով: Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվեց 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո: Նա խորհրդարանում էր հայտնվել ԲՀԿ ցուցակով, որտեղ երկրորդ համարն էր: Թե ինչ էր ԲՀԿ-ն՝ ևս պարզ է: Այդ կուսակցությունը ստեղծվեց ըստ էության նախագահական նստավայրի ակտիվ աջակցությամբ և համակարգմամբ:

Այդպիսով՝ Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ն գլխավորած Սերժ Սարգսյանի փոխզիջումն էր, թեև ըստ էության ավելի շատ Սարգսյանի զիջման տեսքով:

Բանն այն է, որ 2008 թվականին հայտնվելով նախագահի պաշտոնում և մինչ այդ էլ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ապահովելով ՀՀԿ-ի համար՝ Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, չկարողացավ հաստատել իշխանության իր մոնոլիտը, թեև ակնհայտորեն ձգտում էր դրան: Իսկ այդ գործում առանցքային դեր ուներ, բնականաբար, Վերահսկիչ պալատը, որը վերահսկում է Հայաստանի իշխանության համար կարևորագույն համակարգ հանդիսացող ֆինանսական հոսքերի մեխանիզմը, պետական միջոցների տնօրինումը, այլ կերպ ասած՝ կապիտալի բաշխվածությունը: Ով տնօրինում է այդ համակարգին՝ տնօրինում է դե ֆակտո իշխանությանը: Իսկ այդ համակարգին փաստորեն գրեթե մինչև 2015 թվականը չկար միանձնյա տնօրինում, և գործում էր Քոչարյան-Սարգսյան փոխզիջումը:

Դա հատկապես ակնառու դարձավ, երբ 2014 թվականին Վերահսկիչ պալատը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, գրեթե բացահայտորեն ներգրավվեց Սերժ Սարգսյանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ քաղաքական արշավին, որ տանում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած ոչ իշխանական բևեռը: Բանը հասավ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը Իշխան Զաքարյանին ստիպված էր սպառնալ Հատուկ քննչական ծառայությամբ: Իրավիճակը փոխվեց 2015 թվականից հետո, երբ Սարգսյանը ցրեց ոչ իշխանական բևեռը: Իսկ 2017-ի ընտրությանն ընդառաջ էլ՝ 2015-ից հետո, ՎՊ ըստ էության ձևական ղեկավար հանդիսացող Իշխան Զաքարյանը իր տեղն արդեն դե յուրե զիջեց՝ ԲՀԿ-ի հետ խորհրդարանական ընտրությանը մասնակցելու առիթով:

Նրա տեղում առաջադրվում է Լևոն Յոլյանը, որը Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից մեկն է: Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը իր նախագահության իններորդ տարում միանձնյա վերահսկողություն է հաստատում Վերահսկիչ պալատի, այսինքն՝ պետական ֆինանսների շրջանառության, ասել է թե՝ Հայաստանի իշխող համակարգի արյունատար համակարգի վերահսկման մեխանիզմի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում