Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Այս տարվա ձմեռը զգալի վնասներ է հասցրել քաղաքային տնտեսությանը․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը զեկուցել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների` աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են հեռացվել  բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակները: Ընթացիկ աշխատանքների իրականացմանը զուգահեռ՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կազմակերպել նաև ներքին շաբաթօրյակներ: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ակնհայտ է, որ այս տարվա ձմռան հետևանքները զգալի վնասներ են հասցրել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների, որոնց իրական չափն ավելի հստակ կլինի ձնհալից հետո: Օդերևութաբաններն էլ են նշում, որ վերջին 100 տարում մայրաքաղաքում այսպիսի եղանակային պայմաններ չեն գրանցվել: Միայն այն, որ նախորդ տարիների համեմատ այս տարի 5 անգամ ավելի աղի և ավազի խառնուրդ է օգտագործվել փողոցների, մայթերի և բակային տարածքների մշակման համար, ևս փաստում է այդ մասին:

Եվ ակնհայտ է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մենք մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնենք պատճառված վնասների վերացման ուղղությամբ: Արդեն այսօրվանից նախաձեռնեք ներքին աշխատանքներ, գույքագրեք խնդիրները՝ նախևառաջ մայրաքաղաքի գլխավոր փողոցների արտաքին տեսքի կարգավորման ուղղությամբ: Մեր բոլոր ծառայություները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով՝ հնարավորին վերացնելով նկատված թերություններն ու ապահովելով կենսապահովման ոլորտի անխափան աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև պարբերաբար իրազեկել ու հիշեցնել տնտեսվարողներին պայմանագրային իրենց պարտավորությունների մասին, համաձայն որոնց նրանք պետք է ապահովեն իրենց սեփականությունը հանդիսացող կամ վարձակալած օբյեկտների հարակից տարածքների մաքրման, ինչպես նաև շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

«Որոշ սեփականատերեր տեղյակ չեն հատկապես այն մասին, որ օբյեկտների տանիքներից սառցալեզվակների հեռացման  աշխատանքները ևս իրենց պարտավորությունների շրջանակում են: Հետևաբար, վերահսկողությանը զուգահեռ շարունակեք նաև իրազեկել նրանց իրենց պարտավորությունների մասին: Սեփական սեկտորի մեր համաքաղաքացիներին ևս իրազեկեք, որ իրենց տների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացումն իրենց պարտականությունն է: Անհրաժեշտության դեպքում, անշուշտ, ցուցաբերեք համապատասխան աջակցությունը, բայց անպայման իրազեկեք, որ դա իրենց պարտականությունն է, ոչ թե վարչական շրջանի կամ Երևանի քաղաքապետարանի: Շարունակեք նաև ակտիվ համագործակցությունն ԱԻՆ-ի հետ և այս հարցը հատկապես առաջիկա օրերին պահեք հսկողության ներքո», – ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում