Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին երկրորդ անգամ մեկուսարանում այցելել է նրա մայրը` Բելլա Լապշինան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Հանդիպման ժամանակ մայրը հետաքրքրվել է որդու պահման պայմանների և ինքնազգացողության մասին: Փաստաբանի խոսքով՝ Լապշինը որևէ բողոք չի հայտնել:
Չերնինը հայտնել է նաև, որ առաջիկայում Բաքու է ժամանելու բլոգերի կինը՝ Եկատերինա Լապշինան: