Tuesday, 16 04 2024
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Ամուսնության տարեդարձի առթիվ Ալիևի յուրահատուկ «նվերը»՝ կնոջը. WP-ին՝ Մեհրիբանի նոր պաշտոնի մասին

Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Մեհրիբան Ալիևայի նոր պաշտոնին: Հոդվածագիր Ամանդա Էրիքսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակումը համարում է նվեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ:

Հոդվածագրի կարծիքով՝ երբ Ալիևը լքի երկրի ղեկավարի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան: «Շատ հնարավոր է, որ Մեհրիբան Ալիևան սկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,-գրում է Էրիքսոնը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը: Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:

Էրիքսոնը գրում է, որ Մեհրիբան Ալիևան բժշկական կրթություն է ստացել, բայց չնայած այդ հանգամանքի միշտ հետաքրքվել է քաղաքականությամբ և հանդիսանում է ադրբեջանական մի շարք ծրագրերի, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար: Բացի այդ Ադրբեջանի առաջին տիկինը սերում է երկրի ամենահարուստ Փաշաևների ընտանիքից, որի անդամներին են պատկանում ադրբեջանական մի շարք բանկեր, բազմաթիվ ապահովագրական, շինարարական, տուրիստական կազմակերպություններ, ինչպես նաև «Բենթլի» ընկերության ադրբեջանական մասնաճյուղը:

«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներից արտահոսած, որոշ տեղեկությունների համաձայն` Մեհրիբան Ալիևան կոսմետիկ վիրահատություններից և նորաձևությունից այն կողմ ոչնչի չի տիրապետում և քաղաքական հարցերից շատ քիչ է տեղեկացված»,-նշում է հոդվածագիրը:

Հոդվածագիրը անդրադառնում է նաև այս հարցում ադրբեջանական ընդդիմության դիրքորոշմանը: Ալիևների ընտանիքը ցանկանում է երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: «Ալիևայի նշանակումը անարգանք է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, և սա քայլ է դեպի Ալիևների բացարձակ միապետություն»,- նշել է ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին:

Ալիևների ընտանիքը, արդեն ավելի քան 30 տարի է՝ իշխում է Ադրբեջանում, ինչը բավականին երկար ժամանակ է իշխանության մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացված լինելու, պետության և երկրի տարածքում արդյունահանվող Էներգակիրներից ստացված եկամուտները հափշտակելու համար:

Ադրբեջանական բանկերից 8-ը, երկրի հեռահաղորդակցության, նավթի և գազի արդյունաբերության, շինարարական ոլորտի խոշոր ընկերությունների մեծ մասը պատկանում են Ալիևների ընտանիքին: Ալիևների ընտանիքի նյութական միջոցների մեծ մասը թաքնված է օֆշորային հաշիվներում՝ փաստում է Էրիքսոնը:

Էրիքսոնը հիշեցնում է այն փաստը, Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենանազատ երկրներից մեկը Ալիևյան կլանի վարած ճնշողական, խոսքի ազատության սահմանափակման, արդար անկախ ընտրությունների սահմանափակման քաղաքականության հետևանքով: Ադրբեջանում զանգվածայնորեն ձերբակալվում են իշխանություններին քննադատող և հակառակ տեսակետ ունեցող ակտիվիստներ, լրագրողներ: Միայն 10-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող է ձերբակալվել այս ամիս: Այսպիսով, Ալիևների ընտանիքը ամեն միջոց օգտագործում է բացարձակ միապետական իշխանություն հաստատելու համար՝ եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում