Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Բելառուսի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
«2017 թվականի փետրվարի 27-ին Խորհուրդը որոշել Է Բելառուսի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները երկարացնել մեկ տարով՝ մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը»,-ասված Է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 1տարի առաջ Եվրամիությունը չեղարկել է Բելառուսի 170 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոյի և բելառուսական երեք ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Ուժի մեջ են մնացել Մինսկի նկատմամբ զենքի բռնարգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները: