ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ Վերահսկիչ պալատը երբեք անկախ պետական մարմին չի եղել. «Միշտ ԱԺ-ում թևածել է մի հարց՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է, թե ոչ, թե՞ ձեր դեպքում արդեն ամեն ինչ պարզ կլինի ի սկզբանե: Իշխան Զաքարյանի դեպքում պարզ էր՝ ուր էր՝ «Ծառուկյան» դաշինքում: Դուք կգա՞ք համարձակ հաշվետվություններով այս դահլիճ»:
«Ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ երբեք հարց չի առաջանա, թե ուր է Լևոն Յոլյանը. ուր էլ լինեմ, տեղյակ կպահեմ ձեզ»,- ասաց Լևոն Յոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: