Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Մանչեսթերը» Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի

«Որտեղ էլ որ լինեմ, ես միշտ հաղթելու եմ: Եթե չեմ սխալվում, սա իմ 32-րդ տիտղոսն է: Ես շարունակում եմ իմ գործը և վայելում եմ Անգլիան»,- հայտարարել է լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ մրցավեճից հետո: Չնայած ֆուտբոլը թիմային խաղ է, այդուհանդերձ՝ այսօր քիչ չեն ֆուտբոլիստները, որոնք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը, կերտել հաղթանակը:

Ընդհանրապես՝ ֆուտբոլային մեծություններին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ֆուտբոլային այն աստղերն են, որոնք հաջողության են հասնում թիմակիցների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Կարճ ասած՝ նրանց համար խաղում է թիմը: Երկրորդ խմբում ֆուտբոլիստներն են, որոնց ջանքերի շնորհիվ խաղում է, հաղթում թիմը: Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլային մեծություն է, որը խաղում է թիմի համար:

«Շատ դեպքերում մրցակիցը գերազանցում էր մեզ: Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» համար նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ բացահայտ ընդունելով, որ տիտղոսն իր թիմը նվաճեց մեկ ֆուտբոլիստի փայլուն խաղի շնորհիվ:

Չնայած եզրափակչի նախօրեին Մոուրինյոն նշել էր, որ վնասվածքի պատճառով կարևորագույն խաղին Մխիթարյանի չմասնակցելը լավ առիթ է Ֆելաինիի և Շվայնշտայգերի համար, այնուամենայնիվ՝ պորտուգալացի մասնագետը Հայաստանի հավաքականի ավագի բացը փորձել էր լրացնել այլ տարբերակով: Եզրերում թողնելով Մատային և Մարսիալին՝ Մոուրինյոն ենթահարձակվողի դիրքում օգտագործեց Լինգարդին: Վերջինս դարձավ գոլի հեղինակ, բայց նրա պատճառով «Յունայթեդը» դաշտի միջին հատվածում բավական անհաջող գործեց: Ավելի ստույգ՝ խորքում ակտիվ գործողությունների մեջ էին պաշտպանները և հենակետային կիսապաշտպան Էրերան, իսկ առջևում ողջ բեռը Իբրահիմովիչի ուսերին էր:

Նույն պատկերն էր նաև Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենտ Էտյեն» մրցավեճում, որում Իբրահիմովիչը հեթ-տրիկ ձևակերպեց: Այն ժամանակ ևս «Մանչեսթերը», ցուցադրելով համեմատաբար ավելի թույլ ֆուտբոլ, խփելով հաղթեց 3:0 հաշվով: Թե «Սենտ Էտյենի» և թե «Սաութհեմթոնի» հետ մրցավեճերում բեկումնային եղավ Իբրահիմովիչի տուգանային հարվածով խփած առաջին գնդակը: Եթե առաջին դեպքում Իբրահիմովիչը հաշիվը բացել էր 15-րդ, ապա երկրորդ դեպքում՝ 18-րդ րոպեին: «Սենտ Էտյենի» հետ խաղում էլ Իբրահիմովիչը երրորդ գոլը խփել էր 88-րդ, իսկ եզրափակչում՝ 87-րդ րոպեին:

Համաձայնվեք, այս երկու հանդիպումներում «Յունայթեդը» ցույց տվեց նույնանման ֆուտբոլ, որտեղ գլխավոր գործող անձը Իբրահիմովիչն էր: Նշված երկու հանդիպումների ամենակարևոր նմանությունը, սակայն, Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է: Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմի հետ հանդիպումը մեր ֆուտբոլիստը բաց թողեց մրսածության պատճառով: «Սենտ Էտյենի» և «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումները ապացույցն են նրա, որ այսօր գոյություն ունի երկու «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի: Սրանք միմյանցից տարբեր երկու թիմեր են:

Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ առանց Մխիթարյանի թիմը ուղղակի կձախողվի, եթե շարքից դուրս գա Իբրահիմովիչը: Ինչ վերաբերում է առաջին թիմին, որտեղ խաղում է Մխիթարյանը, ապա այն հաջողությամբ խաղացել է նաև առանց Իբրահիմովիչի: Խոսքը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումն էր, որում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ: Այս մրցավեճում հերթական անգամ փայլեց Մխիթարյան-Մատա խաղային զույգը:

Ընդունենք նաև, որ «Սաութհեմփթոնի» հետ խաղում Իբրահիմովիչի տուգանային հարվածով խփած գնդակը կարող էր բեկումնային չլինել, եթե 12-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը հաշվեր «Սաութհեմփթոնի» գոլը: Տվյալ դրվագում, կարծում ենք, խաղից դուրս վիճակ չկար:

Ինչևէ, Մխիթարյանը երկրորդ տիտղոսը նվաճեց անգլիական ակումբում: Նրա վնասվածքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև բուժզննման արդյունքը: Մարտի 4-ին «Մանչեսթերը» Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցի «Բորնմութի» հետ: Մարտի 9-ին Մոուրինյոյի թիմը Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի «Ռոստովի» հետ նրա իսկ հարկի տակ, իսկ ընդամենը չորս օր անց կկայանա Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Չելսիի» հետ սկզբունքային հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում