Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել

Սերժ Սարգսյանն այսօր և վաղը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Այդ հանդիպումները միշտ էլ կարևոր են Հայաստանի համար, սակայն ներկայիս և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում Բրյուսել այցը ստանում է առանձնահատուկ նշանակություն՝ հատկապես, եթե նկատի ունենանք, որ այցը երևի թե վճռորոշ է լինելու Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի տեսանկյունից: Այդ փաստաթուղթը մտնում է եզրափակիչ փուլ, բանակցությունները մոտ են ավարտին, իսկ սա, դատելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների փորձից, ավելի շատ նշանակում է ոչ թե բարեհաջող ավարտի սպասում, այլ ռիսկեր: Ի վերջո, հենց այդ փուլում ըստ էության ի հայտ եկան նախորդ՝ Ասոցացման փաստաթղթի ռիսկերն ու ի վերջո՝ տապալումը:

Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարելիք այցը հարց է առաջացնում՝ ավելանալու են Հայաստան-ԵՄ փաստաթղթի հետ կապված ռիսկե՞րը, թե՞ հակառակը՝ դրանք չեզոքացվելու են, և Սարգսյանի այցից հետո հնարավոր կլինի արդեն հստակ ասել, որ նոր փաստաթղթին վտանգ չի սպառնա՝ ի տարբերություն հնի:

Այս ամենի ֆոնին, սակայն, ուշագրավն այն է, որ Բրյուսել մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը Երևանում հավաքեց ՀՀԿ-ի, այսպես ասած, ռեյտինգային ցուցակով առաջադրվող պատգամավորներին նրանց ըստ էության սաստալու համար՝ կապված Մասիսում նրանցից երկու թիմակիցների միջև տեղի ունեցած աղմկոտ միջադեպի հետ:

Այս ամենն, իհարկե, Բրյուսելի հետ առերևույթ կապ չունի, սակայն տվյալ պարագայում իրավիճակն ուշագրավ է նրանով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն մեկնելուց առաջ նպատակահարմար է գտել հավաքել ՀՀԿ-ականներին և սաստել նրանց, ինչը վկայում է, որ Սարգսյանը խնդիրը համարել է շատ կարևոր և չի դիտարկել զուտ կարգապահական խախտման տեսանկյունից: Այլապես նա հազիվ թե հարկ համարեր անձամբ հավաքել ՀՀԿ, այսպես ասած, ռեյտինգայիններին և նրանց ինչ-որ բաներ հիշեցնել կամ հորդորել: Եվ եթե Սարգսյանն այդ հավաքն ու նախազգուշացումը անում է Եվրամիություն մեկնելուց առաջ, փաստորեն նախօրեին, չթողնելով գործը վերադարձից հետո, ապա դա նշանակում է, որ Սարգսյանը որոշակիորեն զգացել է ընդհուպ թիկունքից հարվածի վտանգ և Բրյուսել մեկնելուց առաջ հարկ է համարել ապահովագրվել այդ վտանգից:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ այցը Սերժ Սարգսյանի համար հերթականը չէ, և Բրյուսելում Սարգսյանն իսկապես քննարկելու է իր համար կարևոր նշանակության հարցեր, որոնք առնչվելու են նրա իշխանական սցենարներին, և երևի թե այդ առումով Սարգսյանը առնվազն եվրոպական ուղղությամբ կփորձի հստակեցնել պատկերն ու հասկանալ, թե որ սցենարն է առավել հավանական Եվրամիությունում ընկալելի կամ, այսպես ասած, «անցողիկ» լինելու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում