Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ՄԻՊ-ն այսուհետ կունենա խցերի խոնավությունը, տարածքը, լուսավորությունը և ջերմաստիճանը չափող սարքեր

ՀՀ նոր սահմանադրության ընդունումից հետո մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենք: Այն 2016 թ. դեկտեմբերին ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Նախագիծը մշակելիս խնդիր էինք դրել հնարավորինս մեծացնել ՄԻՊ-ի ենթակառուցվածքային ազդեցության մակարդակը: Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր սահմանադրական օրենքով մի քանի կարևոր սկզբունքներ են դրված: Առաջին հերթին ավելի ուժեղացվել է աշխատանքի հրապարակայնությունը և թափանցիկությունը: Իհարկե, այստեղ բավականին մեծ շեշտադրումներ են դրվել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի սկզբունքների վրա»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նրա հավաստմամբ՝  նոր օրենքով կարևոր հիմնարար փոփոխության է ենթարկվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման մեխանիզմը: Ըստ ՄԻՊ-ի՝ այժմ ավելի են ուժեղացվել այն իրավական գործիքները, որոնք վերապահված են: Բացի այդ, այսուհետ Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրության տակ կլինեն խցերի խոնավությունը, տարածքը, լուսավորությունը և ջերմաստիճանը չափող տեխնիկական միջոցները:

ՄԻՊ-ի խոսքով՝ կարևոր հիմնարար փոփոխություն է նաև այն, որ ՀԿ-ները և անկախ փորձագետները ներգրավվելու են ՄԻՊ-ի աշխատանքներին. «Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի աշխատանքներում ներգրավելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսինքն, մեզ հետ միասին շատ ավելի ուժեղացված ձևերով այցեր են իրականացվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում