Հունաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել.մեծ արագությամբ ընթացող Porsche ավտոմեքենան բախվել է կայանած Honda Civic-ին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Porsche-ի ղեկին եղել է Jumbo սուպերմարկետների ցանցի սեփականատեր, մուլտիմիլիոնատեր Ապոստոլոս Վակակիսի որդին, կողքին՝ վերջինիս ընկերը:
Porsche-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և ավտոմեքենան բախվել է կայանած մեքենային: Երկու ավտոմեքենաները պայթել են:
Ավտովթարի հետևանքով զոհվել վթարի ժամանակ կայանված մեքենայում գտնվող 33-ամյա մի կին, 3-ամյա երեխա, ինչպես նաև Porsche-ի վարորդը և ուղևորը: