«Ընտրական գործընթացների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացարձակ անաչառության, թափանցիկության, հրապարակայնության, Սահմանադրությամբ նախատեսված մյուս սկզբունքների հիման վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարցին, թե արդո՞ք չի վախենում ճնշումներից, Ա. Թաթոյանն ասաց. «Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ այս պահին, կարծում եմ՝ չի էլ կարող լինել, չունեմ ոչ մի կաշկանդվածություն»:
Անդրադառնալով հարցին, թե ՄԻՊ-ի կարծիքով՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտրակյալներ, Արման Թաթոյանը պատասխանեց, որ հիմքեր չունի նման կարծիք հայտնելու:
Մանրամասները՝ տեսանյութում: