«Ես ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, համ ես ձեզնից կպրծնեմ, համ դուք` ինձնից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղեցած չէ, որ իր անունը չկա ՀՀԿ ցուցակում:
«Բիզնեսով ենք ուզում զբաղվենք, ոչ մեկի հետ չենք հանդիպել, չեմ էլ ընտրելու ոչ մեկին»,- ասաց Մհեր Սեդրակյանը, այնուամենայնիվ, քիչ անց նշեց, որ եթե ընկերներն իր խոսքը հարգեն, կօգնի Գագիկ Բեգլարյանի եղբորը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու ինչ-որ պահից ձախողվեց նրա որդու կարիերան, Մհեր Սեդրակյանը նշեց. Դա թողեք մնա մեր գաղտնիքը… Ամեն ինչ պիտի ասե՞մ ձեզ»:
Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում իր ունեցած ազդեցությունը եւ դիտարկմանը, թե կորցրել է իր ազդեցությունը, Մհեր Սեդրակյանն արձագանքեց. «Ինչ դիրք եմ ունեցել, որ մի հատ էլ կորցնեմ: Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: