Թրամփը կարող է գործընկեր դառնալ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների համար, եթե գիտակցի Մոսկվայի և Անկարայի հետ շփումների կարևորությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիքը:
«Այսօր Ռուսաստանը և Թուրքիան կառուցողական դեր են կատարում միջազգային հարթակում: Եթե Թրամփն իրականում խոհեմ քաղաքական գործիչ և առաջնորդ է, ապա կտեսնի Պուտինի և Էրդողանի միջև հարաբերությունների մտերմությունը և կդառնա այն երրորդ ուժը, որը կամրապնդի այդ երկխոսությունը»,-հավելել է Չևիքը: