ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ում ամենաշատ քննարկված փաստաթուղթն է և բացառում է կարուսելը:
«Դահլիճում նստած քաղաքակն ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կուսական կեցվածքով»,- նշեց Խ. Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընտրակաշառք բաժանել են բոլոր ուժերն՝ անխտիր, և ընտրակաշառքի գինը բարձրացել են ընդդիմադիրները:
Խ. Հարությունյանի այս կարծիքը վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորներին:
Մանրամասները՝ տեսանյութում: