ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը առավոտյան այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ Այս մասին ԱԺ նիստում տեղեկացրեց Է. Մարուքյանը՝ ընդգծելով, որ Արթուր Սարգսյանը 17 օր շարունակում է հացադուլը, շատ ծանր վիճակի մեջ է, և նրա կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է:
Մարուքյանը և Փաշինյանը պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուր Սարգսյանին կալանքից ազատեն:
Է. Մարուքյանը պատգամավորներին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը: