Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիայի հետ, որով Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել:
Ինչպես հաղորդում է mehrnews.com-ը, Իրանը «հյուսիսային իր երկու հարևաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության և բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»։
Ղասեմին հույս է հայտնել, որ միջազգային բոլոր կառույցները և մեխանիզմները, որոնք պատասխանատու են ԼՂ հակամարտության կարգավորման համար, հանձնառու կլինեն կոնֆլիկտին վերջ դնելու հարցում:
Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։