Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ժամանակն է դատապարտել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը. Արա Պապյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փետրվարի 21-ին շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական, ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանի հետ:

– Պարոն Պապյան, ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին, պե՞տք էր արդյոք բարձրացնել այս հարցը կամ հնարավո՞ր է առաջընթացի հասնել այս հարցում:

– Շատ ճիշտ է, որ նախագիծը վերնագրված է «դատապարտման և չճանաչման» և ոչ թե չեղարկման մասին, ինչպես շատերն են ասում, որովհետև չեղարկել կամ չեղյալ կարելի է հայտարարել մի փաստաթուղթ, որն օրինապես ուժի մեջ է, իսկ Մոսկվայի և Կարսի փաստաթղթերը գործարքներ են երկու ապստամբական շարժումների միջև, մեկը՝ քեմալականները, որ գրավել էին մայրաքաղաքը, մյուսը՝ բոլշևիկները, որ դեռ չէին էլ գրավել: Բայց դա միջպետական պայմանագիր չէ:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ժամանա՞կն է և արդյոք կարո՞ղ ենք դա անել, թե ոչ. երբեք էլ հարմար ժամանակ չկա, հետևաբար ամեն հարմար ժամանակը հիմա է: Չինացիներին հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու լավագույն ժամանակը: Պատասխանը հետևյալն է՝ լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, այսինքն՝ այս օրինագիծը պիտի շրջանառության մեջ դրվեր 20 տարի առաջ, և դա որևէ բացասական ազդեցություն չէր ունենա: Նրանք, ովքեր դեմ են, ասում էին՝ գիտեք ինչ կա, Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կվատանան, հնարավորություն չենք ունենա բարելավել հարաբերությունները:

2009 թ. ստորագրեցինք Ցյուրիխյան արձանագրությունները, ուզած բաներն արեցինք՝ բացի Ղարաբաղը տալուց, բարելավվեցի՞ն հարաբերությունները. չբարելավվեցին: Ուրիշ բան չասենք, հիշենք թեկուզ Ապրիլյան քառօրյա պատերազմում Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Հիշենք՝ հաղորդագրություններ եղան այն մասին, որ Ադրբեջանի բանակում հատուկ ջոկատայիններ են եղել, Նախիջևանում թուրքական զրահատեխնիկայի և զորքի կուտակումներ են եղել, այնպես որ դա ոչինչ չի փոխել: Նույնը վերաբերում է Ռուսաստանին. մենք որ այդքան անում ենք, շնորհակալություն ստանո՞ւմ ենք:

Ուրեմն պիտի հստակ ցույց տանք, որ այդ ամբողջը եղել է անօրինական, և ներկա իրավիճակը, ըստ էության, հետևանք է այդ անօրինականությունների: Շատերը մոռանում են, որ այսօր հայ զինվորականներ են զոհվում Ղարաբաղում այն պատճառով, որ ժամանակին բոլշևիկները և քեմալականները իրար հետ լեզու են գտել ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ, և Ղարաբաղը հենց այդ գործարքով դրվել է Ադրբեջանի ենթակայության տակ: Եթե դա չարվեր այն ժամանակ, այսօր այդքան զոհեր չէինք ունենա, հետևաբար կարծում եմ, որ միանգամայն ժամանակն է, մի բան էլ դեռ ուշացած է: Այլ հարց է, որ դա շատ լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ մասնագետների ներգրավում և այլն, որը առանձնապես չունենք Հայաստանում:

– Այս պայմանագրերի մասին Հայաստանի կողմից դիրքորոշում հայտնելը ի՞նչ է տալիս մեզ, դա ի՞նչ քաղաքականության շրջանակներում պիտի արվի:

– Դրա համար էլ կոչվում է՝ «չճանաչման և դատապարտման մասին», այսինքն՝ դիրքորոշում է, որ մենք դա չենք ճանաչում, չենք ընդունում և դատապարտում ենք: Երբ Վրաստանը չեղյալ հայտարարեց Կարսի պայմանագիրը, դրանով վատացրե՞ց իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ Վրաստանը շատ ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, քան մենք ունենք: Դա դիրքորոշում է, որը պետք է արտահայտես, որովհետև այստեղ շատ կարևոր հարց կա՝ միջազգային իրավունքի հարց. եթե չես դատապարտում, դեմ չես կանգնում որևէ իրավիճակի, ուժի մեջ է մտնում «էստոպել» հասկացությունը, երբ քո անգործությամբ ցույց ես տալիս, որ համաձայն ես այդ իրավիճակին և կորցնում ես քո իրավունքները: Մենք ոչ միայն պիտի դատապարտենք, այլ հայրենատիրության օր պիտի հայտարարենք նոյեմբերի 22-ը և ամեն տարի դա տոնենք: Անկախ նրանից՝ հարցը կբարձրացնենք, թե ոչ, այդ օրը պետք է նշել, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր իրավունքներից հետ չենք կանգնել, և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի դատապարտումը դրա քայլերից մեկն է:

– Ըստ էության, սա շատ բարդ պատմաքաղաքական խնդիր է: Մենք ասում ենք, որ այս պայմանագրերը օրինական չեն, բայց փաստացի դրանցով է որոշվել Թուրքիայի հետ ժամանակակից սահմանը: Որոշ ռուս փորձագետներ՝ Կոլերովը, Էպիֆանցևը, այս հարցի մասին ասում էին՝ եթե հրաժարվում եք Մոսկվայի/Կարսի պայմանագրերից, ուրեմն ստիպված պետք է լինեք վերադառնալ Ալեքսանդրապոլի պայմանագրին: Ինչպե՞ս եք սրան պատասխանում՝ որպես պատմաբան:

– Պատասխանեմ ոչ թե որպես պատմաբան, այլ միջազգայնագետ, դիվանագետ: Սո՛ւտ են խոսում, տգետ բաներ են ասում, որովհետև ինչքան անօրինական են Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, երեք անգամ ավելի անօրինական է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Այո՛, մենք դա չեղյալ ենք հայտարարում և վերադառնում ենք այդ ժամանակահատվածին նախորդող միակ օրինական փաստաթղթին, որով որոշվել է Հայաստան-Թուրքիա սահմանը: Դա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ: Վերադառնում ենք դրան, որից հետո Թուրքիան հանդես է գալիս օկուպանտի դերում, որ Հայաստանից օկուպացրել է մոտ 130 հազար քառ․կմ տարածք:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի կարող դիտարկվել որպես օրինական փաստաթուղթ, որովհետև մի կողմից, այն կքնվել է քեմալականների կողմից, որոնք 1920 թ. դեկտեմբերի 3-ին զուտ ապստամբական շարժում էին և պետություն չէին ներկայացնում, ավելին՝ իրենք օսմանյան կառավարության կողմից դատապարտված էին մահվան՝ որպես պատերազմի հանցագործներ և խռովարարներ: Հայաստանի կողմից ստորագրողները այլևս իշխանություն չէին, որովհետև դրանից կես օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 6-ին իշխանությունը փոխանցվել էր: Երրորդը, այդ փաստաթուղթը վավերացման կարիք ունի ուժի մեջ մտնելու համար, և այն երբևէ չի վավերացվել:

– Մենք խոսեցինք, թե որ քայլերն են ճիշտ այս համատեքստում կամ ինչ պետք է արվի, իսկ եթե խոսենք այն մասին, թե ինչն է իրատեսական այսօր, ապա կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանության օրոք հնարավոր չէ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի դատապարտումը և հետևաբար՝ վերադարձը Սևրի պայմանագրին, որովհետև գործող վարչակարգը չի հետապնդում Սևրի պայմանագրի կետերի կենսագործման քաղաքականության:

Այս իշխանությունը հետապնդում է մի բան՝ իշխանության վերարտադրությունը: Նա ո՛չ Սևրի պայմանագիր է հետապնդում, ո՛չ Կարսի, ո՛չ Ղարաբաղի հարց, ո՛չ էլ մեկ այլ բան: Մենք դա տեսել ենք, տեսնում ենք ամեն օր իշխանության ներկայացուցիչների արտահայտություններից, գործողություններից: Իհարկե, ներկա իշխանությունները ոչինչ չեն անելու, բայց դրա համար մենք գոնե ինչ-որ կերպ պիտի դատապարտենք, որպեսզի, կրկնում եմ, ուժի մեջ չմտնի «էստոպել» սկզբունքը, երբ գա համապատասխան ժամանակ, մեր աչքը չկոխեն և չասեն՝ այսքան տարի անկախ էիք, ինչո՞ւ ոչինչ չեք արել: Մենք կարող ենք ասել, որ, օրինակ, խորհրդարանի մակարդակով դատապարտել ենք այդ փաստաթղթերը: Մի բան դատապարտել և չճանաչելը դեռևս չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել: Մենք տարածքային որևէ պահանջ չենք ներկայացնում Թուրքիային, մենք պահանջում ենք, որ Թուրքիան «դեօկուպացիայի» ենթարկի Հայաստանի Հանրապետության տարածքները: Էական տարբերություն կա: Դա դե յուրե ՀՀ տարածք է և օկուպացվել է Թուրքիայի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում