Լավագույն ռեժիսուրային համար «Օսկար» է ստացել 32-ամյա Դեմիեն Շազելը՝ «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։ Այս մասին հայտարարվել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որն ընթանում է Լոս Անջելեսում։
«Լավագույն ռեժիսոր» կոչման համար պայքարել են նաև Դենի Վիլնյովը («Ժամանում», Arrival), Մել Գիբսոնը («Խղճի նկատառումներով», Hacksaw Ridge), Քեննեթ Լոներգանը («Մանչեսթերը ծովի ափին» Manchester by the Sea) և Բարի Ջենկինսը («Լուսնի լույս» Moonlight)։